From Wikipedia, the free encyclopedia
Էլ (անգլ.՝ ale), անգլիական ավանդական գարեջրի տեսակ։ Արտադրվում է բարձր խմորումով, պարունակում է 5-6,5% սպիրտ[1]։
Էլ | |
---|---|
Տեսակ | beer style? |
Ենթատեսակ | high fermentation beer? |
Ale (beer) Վիքիպահեստում |
«Էլ» բառը ստուգաբանորեն առաջացել է հնդեվրոպական նախալեզվի արմատից՝ հավանաբար «հարբածություն» իմաստով։ Արմատի հնդեվրոպական ծագումը հիմնավոր ապացուցվում է՝ համեմատելով ժամանակակից լեզուների հետ՝ դան․՝ և նորվ.՝ øl, ինչպես նաև իսլ.՝ öl (գերմանական լեզուների խումբ, որոնց պատկանում է նաև հին անգլիականը), լիտ.՝ և լատիշ․՝ alus - գարեջուր (հնդեվրոպական ընտանիքի Բալթիկյան խումբ), Ռուսաստանի հյուսիսում՝ ол (հարբածության խմիչք), ինչպես նաև էստ․՝ õlu և ֆիններեն՝ olut:
Անգլիայում «Էլ» անվամբ խմիչքը հայտնի է 12-րդ դարից[2]։
Մինչև 15-րդ դարը Անգլիայում գարեջրի արտադրության մեջ գայլուկ չի օգտագործվել, և ստացված խմիչքի բոլոր տեսակներն անվանել են էլ։ Էլի արտադրության ժամանակ որպես կոնսերվանտ և ածիկի համի երանգավորիչ՝ գայլուկի փոխարեն օգտագործում էին գրյուիտ, բույսերի ու համեմունքների խառնուրդ, որը եփում էին քաղցրահյութում։ Էլը շատ կարևոր դեր ուներ միջնադարում և հացի հետ միասին համարվում էր առաջին անհրաժեշտության սննդանյութ։ Նիդերլանդներից գայլուկի ներմուծումից հետո և մինչև 17-րդ դարի վերջը «էլ» (անգլ.՝ ale) բառը բացառապես օգտագործվում էր՝ նշելու այն խմիչքները, որոնք խմորվում էին առանց գայլուկի։ Գայլուկով խմորվածները անվանեցին գարեջուր (անգլ.՝ beer)։ 18-րդ դարում երկու բառերն էլ փոխեցին իրենց նշանակությունը[1][3][4]։
Էլի պատրաստման համար օգտագործում են բարձրագույն խմորում։ Այն խմորման համեմատաբար հին մեթոդ է, որի ժամանակ մի քանի օրում խմորիչը բարձրանում է գարեջրի մակերևույթ[5], չնայած որոշ բրիտանական գարեջրագործներ օգտագործում են թթխմոր, որը չունի բարձրագույն խմորման վառ արտահայտված բնութագիր։ Օգտագործվում է կալցիումի սուլֆատով հարուստ ջուր[1]։
Ցածրագույն խմորմամբ ստացվող գարեջրի (օրինակ՝ լագեր) համեմատ էլը սովորաբար խմորվում է ավելի կարճ ժամանակահատվածում (5-6 օրում, որոշ տեխնոլոգիաներով՝ ավելի քիչ) և ավելի բարձր ջերմաստիճանում (մինչև 21 °C)[1][6]։ Բարձր ջերմաստիճանի խմորումը էժանացնում է արտադրությունը համեմատաբար «ցածրագույն» խմորմամբ գարեջրի, քանի որ չի պահանջվում սարքավորումների սառեցում կամ տաքացում, իսկ արտադրության որակը դրանից չի տուժում։ Բարձր ջերմաստիճանի խմորման դեպքում խմորասնկերը սինթեզում են բազմաթիվ բարդ եթերներ և այլ երկրորդական համային ու հոտային արտադրանքներ։ Արդյունքում էլը հաճախ մրգային համ է ունենում։
Կախված էլի պատրաստման բաղադրատոմսից՝ այն խմորվում է նշված ջերմաստիճանով 4-7 օր հատուկ տարաների մեջ, հետո լցվում է կեգերի մեջ և ուղարկվում լիարժեք խմորման +10…+13 °C ջերմաստիճանում։
Որպես էլ դասակարգված գարեջրի պատրաստման համար գերադասելի է օգտագործել գարու և ցորենի ածիկ, հազվադեպ՝ նաև աշորա։ Կարող են առկա լինել նաև անալի հացահատիկներ։ Լագերի համեմատ էլը ստացվում է ավելի մուգ, թունդ, խիտ և դառը (պակաս քաղցր)[7][8]։
Էլի բազմաթիվ տեսակներից առանձնանում է փեյլ-էլը (անգլ.՝ pale ale, բաց էլը), որն արտադրվում է բաց ածիկից և գայլուկի լավագույն տեսակներից։ Այն բաց գարեջուր է՝ կիտրոնի դեղին գույնով, գայլուկի բարձրացված քանակով, պարունակում է 5,9-8,5 % սպիրտ և 10,9-19,3 % հյութ[9]։ Էլի այլ տեսակներ են՝ էլի բաց ենթատեսակ բիտտեր, որը բավականին դառը համ ունի և արցաթագույնից մինչև նարնջագույն երանգ, փափուկ էլ՝ ոչ թունդ և քիչ գայլուկով, գարու գինի (անգլ.՝ barley wine)՝ էլի համեմատաբար ավելի խիտ ու թունդ տեսակ[5]։ Էլին ազգակից գարեջրի տեսակներ են նաև բարձրագույն խմորմամբ ստացվող պորտեր (էլի համեմատ ավելի քաղցր) և ստաուտ (էլի համեմատ ավելի թունդ) գարեջրերը[8]։
Շատ երկրներում Էլը կորցրել է իր հանրաճանաչությունը գարեջրի բազմաթիվ տեսակների ու ալկոհոլային այլ խմիչքների տարածման արդյունքում։ Վերջին տարիներին՝ Քրաֆտային գարեջրի հանրաճանաչության հետ մեկտեղ, նկատվում է Էլի արտադրման ու վաճառքի աճ[10]։
Ռուսաստանում արդյունաբերական մասշտաբով թողարկված առաջին Էլը եղել է «Սիբիրյան սաթե կորոնան» (արտադրությունից հանված է)[11]։ Էլի ռուսական տեսակներից «Էլ խավոտ իշամեղուն» ստացել է միջազգային մրցանակներ (մեդալ Grand Gold կարգի Monde Selection 2015 մրցույթում, «International Brewing Awards 2015» ոսկե մեդալ շքանշան, ոսկի «Russia’s Best Amber Pale Ale» կարգում «World Beer Awards 2015»-ի շքանշան )[12][13][14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.