From Wikipedia, the free encyclopedia
Էթելսթան (Æðelstān, մոտ 895[1][2], Ուեսեքս[3] - հոկտեմբերի 27, 939 կամ հոկտեմբերի 26, 939, Գլոստեր, Անգլիայի թագավորություն[4]), Անգլիայի արքա 924/925 - 939 թթ.: Ժամանակակից պատմաբանները նրան համարում են Անգլիայի առաջին թագավորը և անգլո-սաքսոնական մեծագույն թագավորներից մեկը, ում գահակալության շրջանը նշանավորվել է անգլո-սաքսոնական անգլիական թագավորության ամենաբարձր բարգավաճման ժամանակաշրջանով։ Նա երեխաներ չուներ, ուստի նրան հաջորդեց իր խորթ եղբայր՝Էդմունդ I-ը։
Էթելսթան | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 895[1][2] |
Ծննդավայր | Ուեսեքս[3] |
Մահացել է՝ | հոկտեմբերի 27, 939 կամ հոկտեմբերի 26, 939 |
Վախճանի վայր | Գլոստեր, Անգլիայի թագավորություն[4] |
Մալմեսբերիի աբբայություն | |
Երկիր | Ուեսեքս և Անգլիայի թագավորություն |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
միապետ | |
Հայր | Էդուարդ Ավագ[5][6] |
Մայր | Ecgwynn?[5][6] |
Երեխաներ | Հոկոն I Բարի |
Հավատք | քաղկեդոնականություն |
Էդվարդի մահից հետո 924 թվականի հուլիսին, Էթելսթանը մերսիացիների կողմից ճանաչվեց որպես թագավոր։ Էթելսթանը մի քանի ամիս դիմադրության հանդիպեց Ուեսեքսում և թագադրվեց միայն 925 թվականի սեպտեմբերին։ 927 թվականին նա նվաճեց վիկինգների վերջին թագավորությունը՝ Յորքը՝ դառնալով ամբողջ Անգլիայի առաջին անգլո-սաքսոնական կառավարիչը։ 934 թվականին նա ներխուժեց Շոտլանդիա և ստիպեց Կոստանդին II-ին ենթարկվել իրեն։ Էթելսթանի կառավարումից վրդովված շոտլանդացիները և վիկինգները 937 թվականին ներխուժեցին Անգլիա։ Էթելսթանը հաղթեց նրանց Բրունանբուրի ճակատամարտում,որը նրան մեծ հեղինակություն բերեց Բրիտանական կղզիներում։ 939 թվականին նրա մահից հետո վիկինգները հետ վերցրեցին Յորքի վերահսկողությունը, և այն վերջնականապես վերանվաճվեց 954 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.