From Wikipedia, the free encyclopedia
Էերո Աարնիո (ֆիններեն՝ Eero Aarnio, հուլիսի 21, 1932[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն հայտնի ինտերիեր-դիզայներ, ով 1960-ական թվականներին հայտնի է դարձել իր նորարական կահույքի նախագծմամբ, ինչպիսիք են պլաստմասե և ապակեպատ աթոռները[3]։
Էերո Աարնիո ֆիններեն՝ Eero Aarnio | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1932[1][2] (91 տարեկան) |
Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Երկեր | Գնդակ աթոռ և Փուչիկ աթոռ |
Մասնագիտություն | դիզայներ և ճարտարապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | eeroaarnio.com |
Eero Aarnio Վիքիպահեստում |
Էերո Աարնիոն ծնվել է 1932 թվականի հուլիսի 21-ին Հելսինկի քաղաքում։ Աարնիոն սովորել է Հելսինկիի Աալտոյի համալսարանում և սկսել իր սեփական աշխատանքը 1962 թվականին։ Հաջորդ տարի նա ներկայացրել է իր գնդակ աթոռը, որն իրենից ենթադրում էր խոռոչ ունեցող գնդակ, որի մի կողմը բաց է և հնարավորություն է տալիս մարդուն նստել։ Նմանատիպ է նաև փուչիկ աթոռը՝ պարզ և վերևից կախված։ Նորարական դիզայներական մյուս աշխատանքներից ընդգրկում էին անկողին աթոռը[4] և լոլիկ աթոռը (նստատեղը ձևավորվել է երեք աջակցող ոլորտների միջև)։ Նրա պտուտակ աթոռը, ինչպես ենթադրվում է անվանումից, հարթ գլխիկով պտուտակի տեսք ունի, որը մխրճված է հողի մեջ։ 1968 թվականին նա արժանացել է Արդյունաբերական դիզայնի ամերիկյան մրցանակին։ Աարնիոյի նմուշները 1960-ականների ժողովրդական մշակույթի կարևոր բաղադրիչներ են և հաճախ դրանք կարելի է տեսնել տվյալ ժամանակաշրջանի գիտահետազոտական ֆիլմերում[5]։ Քանի որ նրա նմուշներում օգտագործված են երկրաչափական ձևեր, դրանք իդեալականորես կիրառվում էին նման արտադրությունների համար։ Էերո Աարնիոն շարունակում է ստեղծել նոր նմուշներ, ներառյալ խաղալիքներ և երեխաների համար կահույք։ Էերո Աարնիոն բացել է իր պաշտոնական խանութը։ Դիզայնի նրա առաջին ցուցադրությունը բացվել է Հելսինկիում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.