From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Ուոլթեր Ֆերլոնգ (իսպ.` Edward Walter Furlong, օգոստոսի 2, 1977[1][2], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երաժիշտ։
Էդվարդ Ֆերլոնգ | |
---|---|
Ֆերլոնգը 2009-ին | |
Հասակը | 167 սմ |
Ծնվել է | փետրվարի 2, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | |
Մասնագիտություն | Դերասան, երաժիշտ |
Ակտիվ շրջան | 1991-այժմ |
Ժանրեր | Դրամա Գիտաֆանտաստիկ Կատակերգություն |
Ընտրանի | «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» «Ամերիկյան պատմություն Իքս» «Ամերիկյան սիրտ» «Դետրոյթ՝ ռոքի քաղաք» |
Ամուսին(ներ) | Ռեյչել Բելա (2006-2009) |
Երեխա(ներ) | 1 |
Նախնական ճանաչման է արժանացել Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» (1991) գիտաֆանտաստիկ բլոքբաստերում Ջոն Քոնորի կերպարը մարմնավորելով, ինչի համար արժանացել է Սատուրն և MTV կինոմրցանակների՝ համապատասխանաբար «լավագույն երիտասարդ դերասան» և «լավագույն բեկումնային դեր» անվանակարգերում։ Ֆիլմից հետո սկսել է բուռն կերպով աշխատել հոլիվուդյան կինոարդյունաբերությունում՝ հանդես գալով այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Ամերիկյան սիրտը» (1992, գլխավոր դերում՝ Ջեֆ Բրիջես), «Մենք մեր տանը» (1999, գլխավոր դերում՝ Քեթի Բեյթս), «Փոքր Օդեսսա» (1994, գլխավոր դերում՝ Թիմ Ռոթ) «Արոտի տավիղ» (1995) և «Առաջ և հետո» (1996)։
1998 թվականին Էդվարդ Նորթոնի հետ նկարահանվել է «Ամերիկյան պատմություն Իքս»[3] մեծ հաջողություն վայելած բլոքբաստերում՝ մարմնավորելով նախկին նեոնացիստի կրտսեր եղբորը, ով անգիտակցաբար ցանկանում է հետևել եղբոր ֆաշիստական սկզբունքներին։
Ֆերլոնգի մասնակցությամբ վերջին նշանակալի ֆիլմերից են «Դետրոյթ՝ ռոքի քաղաք» (1999) կատակերգությունը և «Կենդանիների գործարան» (2000) քրեական դրաման, որոնցից հետո դերասանական կարիերան խոշոր անկում է ունեցել՝ ալկոհոլի, թմրադեղերի չարաշահումների[4] և բազմաթիվ դատական քաշքշուկներում ներգրավված լինելու պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.