From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Տառապյալ (նաև Էդուարդ II, անգլ.՝ Edward the Martyr, 962 - մարտի 18, 978), Անգլիայի արքա 975-978 թվականներին, Վեսեքսի հարստության ներկայացուցիչ, Էդգար արքայի և նրա առաջին կնոջ՝ Էթելֆրեդայի որդին։ Կանոնացվել է 1001 թվականին։ Ուղղափառ, կաթոլիկ և անգլիական եկեղեցիներում դասվում է սրբերի շարքին։
Էդվարդ Տառապյալ | |
---|---|
Ծնվել է՝ | 963[1] |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է՝ | մարտի 18, 978 մարդասպանություն |
Վախճանի վայր | Purbeck Hills, Անգլիայի թագավորություն |
Ուորհեմ, Սաֆտսբերիի աբբայություն, Ուոկինգ և Church of St Edward the Martyr, Brookwood | |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
միապետ | |
Հայր | Էդգար[2][3] |
Մայր | Էթելֆլեդ[2][3] |
Հավատք | կաթոլիկություն |
Թագադրվել է 975 թվականին Քինգստոնում։ 978 թվականի մարտի 18-ին (մեկ այլ տվյալներով՝ 979 թվականին) երիտասարդ արքային հրավիրեցին Դորսեթշիրի Քորֆ ամրոց, որտեղ այդ ժամանակ ապրում էին արքայազն Էթելրեդը և նրա մայրը՝ Էլֆրեդան՝ հանգուցյալ Էդգարի երկրորդ կինը։ Ենթադրյալ ողջույնի ժամանակ Էլֆրեդայի ծառաները շրջապատեցին Էդուարդին, հանկարծակի բռնեցին նրա ձեռքերից, իսկ մյուսը դաշույնով խոցեց արքայի սիրտը։ Էդուարդը թամբից ընկավ, իսկ ձին նրան տարավ ամրոցի մոտ գտնվող անտառը։ Ընկնելիս արքայի ոտքը փաթ ընկավ ասպանդակին, և վախեցած ականատեսները դիտում էին, թե ինչպես է ձին իր ետևից քարշ տալիս մահացու վիրավոր արքայի մարմինը։ Երբ վերջապես արքայի մարդիկ հասան նրան և կանգնեցրին ձին, Էդուարդն արդեն մահացած էր։ 1982 թվականին Էդուարդի մասունքները փոխանցվեց Արտասահմանի ռուսական ուղղափառ եկեղեցուն, որն այն տեղադրեց Սարեյ դքսության Բրուքվուդ գերեզմանոցի մոտ գտնվող Սուրբ Էդուարդի եկեղեցում։ Արտասահմանի ռուսական ուղղափառ եկեղեցու և Ռուսական ուղղափառ եկեղեցու վերամիավորումից հետո մասունքը գտնվում է «Հակազդողների սինոդի» իրավասության տակ։
Էդուարդի ծննդյան թիվն անհայտ է, սակայն նա Էդգարի երեք երեխաներից ավագն էր։ Հավանաբար դեռ պատանի էր, երբ հորից ժառանգեց գահը, ով մահացավ 975 թվականին՝ 32 տարեկանում[4]։ Հայտնի է, որ Էդուարդը Էդգարի որդին էր, սակայն Էլֆրիդայի՝ նրա երրորդ կնոջ որդին չէր։ Այս փաստը հայտնի է անգլոսաքսոնական փաստաթղթերից[5][6]։
Ավելի ուշ ժամանակաշրջանի աղբյուրները, օրինակ՝ Օսբերն Կենտերբերիյսկու կողմից գրված Դանստանի կենսագրության մեջ ասվում է, որ Էդուարդի մայրը միանձնուհի էր Ուիլթոնի աբբայությունից, ում գայթակղել էր արքան[5][7]։ Երբ Էդմերը գրում էր Դանստանի կյանքը մի քանի տասնամյակ տարի անց, նա մեկ այլ պատմություն ներկայացրեց Էդուարդի սերելու վերաբերյալ, որը ժխտում էր, որ Էդուարդը ծնվել էր Էդգարի՝ միանձնուհու հետ կապից և նրան ներկայացնում էր որպես Էթելֆլեդայի՝ «Արևելյան Անգլիայի էլդորմենի» որդին, ում հետ Էդգարն ամուսնացավ, երբ կառավարում էր Մերսիան[8]։ Հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել Գոսցելինի՝ Էդգարի դստեր՝ սուրբ Էդիթ Ուիլթոնի կենսագրությունից, ժամանակագիր Յոհան Ուորսեսթերից և Ուիլյամ Մալմեսբերիից[5][9]։ Այս բոլոր տարբեր աղբյուրները ենթադրում են, որ Էդուարդի մայրը Էթելֆիլդա անունով նշանավոր կին էր[10]։
966 թվականի ձեռագրում Էլֆրեդան, ում հետ 964 թվականին ամուսնացել էր Էդգարը, նկարագրվում է որպես արքայի «օրինական կին», իսկ նրանց ավագ որդին՝ Էդմունդը՝ որպես օրինական որդի։ Էդուարդը նշվում է որպես արքայական որդի[6][11]։ Սակայն մոտ 969 թվականին Գլաստոնբերի աբբայությունում ստեղծված տոհմաբանության մեջ Էդուարդին Էդմունդի և Էթելդերի նկատմամբ առավելություն է տրվում[12]։ Էլֆրեդան արևելյան Անգլիայից մի էլդորմենի այրի էր, հավանաբար, Էդգարի երրորդ կինն էր[13]։ Էդուարդի մոր ինքնության հետ կապված հակասությունները, ինչպես նաև այն փաստը, որ Էդմունդը, թվում է, մինչև նրա մահը՝ 971 թվականը, դիտվում էր որպես օրինական ժառանգորդ, թույլ են տալիս ենթադրել, որ Էդմունդը կարող էր լինել ապօրինի երեխա[14]։
Էդմունդի հարազատ եղբորը՝ Էթելդերին կարող էր փոխանցվել գահը[15][4][12]։ 975 թվականի հուլիսի 8-ին երբ մահացավ Էդգարը, հավանաբար նա 9 տարեկան էր, իսկ Էդուարդը միայն մի քանի տարով էր մեծ[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.