Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Մունկի (նորվեգերեն արտասանություն: [ˈmʉŋk]) ստեղծագործությունների ցանկ (1909-1913)։ Ցանկը նորվեգացի նկարիչ, սիմվոլիստ, փորագրող և էքսպրեսիոնիստ Մունկի ստեղծագործությունների թվարկն է՝ ըստ համապատասխան տարեթվերի[1]։ Հեղինակը ողջ ստեղծագործական կյանքում նկարել է 1789 նկար՝ 1880-ից 1943 թվականն ընկած ժամանակահատվածում։ Երբ 1944 թվականի հունվարի 23-ին նկարիչը մահանում է, նրա մոտ հաշվվել է 1006 նկար[2]։
Նախորդ | • Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902) • Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905) • Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908) | |
---|---|---|
Հաջորդ | • Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927) • Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944) |
1940 թվականի ապրիլի 18-ին, երբ Նացիստական Գերմանիան օկուպացրեց Նորվեգիայի տարածքը, Մունկն իր ստեղծագործությունները կտակում է Օսլո համայնքին։ Հետագայում այդ նկարները տեղ գտան Մունկի թանգարանում, Օսլոյում[2]։ Մյուս ամենախոշոր հավաքածուն գտնվում է Նորվեգիայի ազգային պատկերասրահում, որտեղ ցուցադրվում է Մունկի ամենահայտնի նկարներից մեկը՝ «Ճիչը»՝ նկարված մատիտով՝ ստվարաթղթին[3][4]։ Վերջինս ստեղծվել է 1893 թվականին․ այն «Կյանքի ֆրիզ»[5] շարքի կտավներից է, որտեղ հեղինակը հետազոտել է կյանքին վերաբերող հարցերը՝ սեր, վախ, մահ, մելանխոլիա, տագնապ։
Շատ կտավներ կան մասնավոր հավաքածուներում և աշխարհի տարբեր թանգարաններում, որոշներն անհետ կորել են կամ ոչնչացել։ Մունկի թանգարանը համարվում է ամենակարևորը, քանի որ այստեղ է պահպանվում նրա նկարների ամենամեծ հավաքածուն։
Ներքոհիշյալ ցուցակը կազմվել է 2008 թվականին՝ ըստ Գեր Վուլի կատալոգ-ռեզոնի[6]։