![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/Edward_Elgar_1857_-_1934.jpg/640px-Edward_Elgar_1857_-_1934.jpg&w=640&q=50)
Էդվարդ Էլգեր
From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Վիլիամ Էլգեր (անգլ.՝ Edward William Elgar, հունիսի 2, 1857(1857-06-02)[1][2][3][…], Lower Broadheath, Վուստերշիր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - փետրվարի 23, 1934(1934-02-23)[1][2][3][…], Վուսթեր, Վուստերշիր, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի կոմպոզիտոր, ում աշխատանքները ներառված են՝ բրիտանական և միջազգային դասական երգացանկերում։ Նրա ամենահայտի աշխատանքները նվագախմբային են, որոնցից են «Էնիգամայի տատանումները», «Շքեղություն և հանգամանքներ» քայլերթի ջութակի և թավջութակի կոնցրտներ, ինչպես նաև երկու սիմֆոնիա։ Նա ստեղծել է նաև երգչախմբային աշխատանքներ, ինչպիսիք են «Գերոնիտոսի երազը» կամերային երաժշտություն և երգեր։ 1924 թվականին նշանակվում է Թագավորական ընտանիքի երաժշտության վարպետ։
Էդվարդ Էլգեր անգլ.՝ Edward Elgar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2, 1857(1857-06-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Lower Broadheath, Վուստերշիր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | փետրվարի 23, 1934(1934-02-23)[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վուսթեր, Վուստերշիր, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | St Wulstan's Roman Catholic Church |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | New College Worcester? |
Երկեր | Salut d'Amour?, Concert Allegro?, Dream Children?, Enigma Variations?, Pomp and Circumstance Marches?, The Dream of Gerontius?, Violin Concerto?, Symphony No. 1 in A-flat major, Op. 55?, Symphony No. 2?, Falstaff?, Cello Concerto? և Introduction and Allegro? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Աշխատավայր | Բիրմինգհեմի համալսարան[5] |
Ամուսին | Caroline Alice Elgar?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Master of the King's Music? և Peyton and Barber Professor of Music? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Չնայած Էլգարը հիմնականում համարվում էր անգլիացի կոմպոզիտոր, բայց նրա աշխատանքների վրա ավելի շատ ազդեցություն է ունեցել Եվրոպա մայրցամաքը քան Անգլիան։ Էլգարը իրեն կողմնակի անձ էր համարում ոչ միայն երաժշտության մեջ, այլ նաև հասարակությունում։ Երաժշտական շրջանակներում, որտեղ գերակշռում էին ակադեմիկոսները, նա ինքնուս կոմպոզիտոր էր։ Բողոքական Բրիտանիայում, որոշ շրջաններում նրան կասկածում են կաթոլիկ լինելու մեջ։ Եվ Վիկտորինական և Էդվարդիան Բրիտանիայի դասակարագային հասարակության մեջ նա բավականին զգայուն էր իր համեստ ծագում ունենալու պատճառով, նույնիսկ ճանաչում ձեռք բերելուց հետո։ Այնունամենայնիվ նա ամուսնանում է Բրիտանական Բանակի սպայի դստեր հետ։ Էլգարի կինը նրան ոգեշնչում է և երաժշտական և սոցիալական առումով, բայց նա 40 տարի պայքարում է հաջողության հասնելու համար, երբ մի շարք հաջող գործերի շարքից նրա «էնիգամայի տատանումները» անմիջապես հանրաճանաչ դարձավ Բրիտանիայում և արտերկրում։ Նրա հետագա երգչախմբային ստեղծագործությունները լավ են ընդունվում, բայց չեն ինտեգրվում սովորական լսարան։
Հիսուն տարեկան հասակում Էլգարը ստեղծում է սիմֆոնիա և ջութակի կոնցերտ, որոնք բավականին հաջողված էին։ Նրա երկրորդ սիմֆոնիան և թավջութակի կոնցերտը չարժանացան հանրային հավանության և երկար տարիներ պահանջվեցին բրիտանական նվագախմբում կանոնավոր տեղ գրավելու համար։ Իր վերջին տարներին Էլգարի երաժշտությունը հիմնանկանում ընկալվում էր բրիտանական հանդիսատեսի կոմից։ Նրա ժառանգությունը ցածր արժեք ունեցավ հաջորդ սերնդի համար։ Այն զգալիորեն սկսեց վերակենդանանալ 1960-ական թվականներին՝ նպաստելով նրա նոր ստեղծագործությունների ձայնագրություններին։ Վերջին տարիներին նրա որոշ աշխատանքներ կրկին ներգրավվել են միջազգային ասպարեզում, բայց երաժշտությունը շարունակում է ավելի շատ հնչել Բրիտանիայում, քան այլուր։ Էլգարը նկարագրվել է որպես առաջին կոմպոզիտոր, որը լրջորեն է վերաբերվել գրամոֆոնին։ 1914 թվականի եւ 1925 թվականի միջեւ նա իր ստեղծագործությունների ակուստիկ ձայնագրությունների շարք է ստեղծում։
1923 թվականին շարժական բարձրախոսի հայտնվելը հնարավոր դարձրեց ձայնի շատ ավելի ճշգրիտ վերարտադրումը, և Էլգարը նոր ձայնագրություններ կատարեց իր հիմնական նվագախմբային ստեղծագործությունների մեծ մասի և «Գերոնիտոսի երազը» հատվածների համար։