![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8d/Eduard_Vilde_1911.jpg/640px-Eduard_Vilde_1911.jpg&w=640&q=50)
Էդուարդ Վիլդե
From Wikipedia, the free encyclopedia
Վիլդե Էդուարդ (էստ․՝ Eduard Vilde, մարտի 4, 1865(1865-03-04)[1][2][3], Պուդիվեռե, Väike-Maarja Rural Municipality, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա - դեկտեմբերի 26, 1933(1933-12-26)[4][1][2][…], Տալլին, Էստոնիա[4]), էստոնացի գրող։
Էդուարդ Վիլդե էստ․՝ Eduard Vilde | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4, 1865(1865-03-04)[1][2][3] |
Ծննդավայր | Պուդիվեռե, Väike-Maarja Rural Municipality, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 26, 1933(1933-12-26)[4][1][2][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնիա[4] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | դիվանագետ, գրող, լրագրող, երգիծաբան և քաղաքական գործիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Tallinn Kreis School? |
Կուսակցություն | Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցություն |
Ներշնչվել է
| |
![]() | |
![]() |
Վաղ շրջանի գործերը կենցաղային են, հիմնականում՝ հումորիստական պատմվածք ֆելինտոններ են։ Վիլդեի «Դեպի անհյուրընկալ երկիր» (1896) վեպը պատմում է չքավոր գյուղացու ողբերգական ճակատագրի մասին, «Երկաթյա ձեռքեր» (1898) վեպը նկարագրում է պրոլետարիատի տառապանքները։ «Պատերազմը Մահտ բայում» (1902), «Երբ անիյացի գյուղացիները այցելեցին Տալլին» (1903) և «Մարգարե Մալասվետը» (1905—1908) պատմության եռերգության մեջ Վիլդե պատկերել է 19-րդ դարի 50-ական թթ․ վերջերի գյուղացիական շարժումն ընդդեմ ֆեոդ, ճնշման ու շահագործման։ «Բուրժուազիա, պրոլետարիատ և հեղափոխություն» (1905) հոդվածում Վիլդե աշխատավորներին կոչ է արել համախմբվել սոցիալիստական դրոշի տակ՝ ընդդեմ կապիտալիզմի։ Ստիպված տարագրվելով Ֆինլանդիա, շարունակել է պայքարը «Կաակ» («Անարգանքի սյուն», 1906) երգիծական ամսագրում։ 1906—1917 թվականներին եղել է Գերմանիայում, Դանիայում, Ամերիկայում։ 1913 թվականին Էստոնիայում լույս է տեսել «Քմծիծաղներ» պատմվածքների և ակնարկների ժողովածուն, «Տան ոգին» պիեսը, 1916 թվականին՝ «Մյաեկյուլցի կաթնավաճառը» վեպը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է հայրենիք։ Վիլդեն չի հասկացել Հոկտեմբերյան հեղափոխության նշանակությունը։ Գերմանիայում նացիստների իշխանության գլուխ անցնելուց (1933) և էստոնացի ֆաշիստների աշխուժացումից հետո կոչ է արել հակահարված տալ ֆաշիզմին։ Վիլդեի լավագույն գրքերն աչքի են ընկնում կոնֆլիկտների դրամատիզմով, գործողությունների լարվածությամբ, հուզական, կենդանի լեզվով։