From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Հիգգինս Ուայթ (անգլ.՝ Edward Higgins White, նոյեմբերի 14, 1930[1][2], Սան Անտոնիո - հունվարի 27, 1967[1][2], Cape Canaveral Space Force Station, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ։
Էդուարդ Հիգգինս Ուայթ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1930[1][2] |
Ծննդավայր | Սան Անտոնիո |
Մահացել է | հունվարի 27, 1967[1][2] (36 տարեկան) |
Մահվան վայր | Cape Canaveral Space Force Station, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Ուեսթ Փոյնթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց (հուլիս 1959) և ԱՄՆ Ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | սպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց և flight engineer |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Ծնողներ | հայր՝ Edward Higgins White, Sr.?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Edward Higgins White Վիքիպահեստում |
Ավարտել է ԱՄՆ–ի ռազմական ակադեմիան (1952 թվականին), Միչիգանի համալսարանը (1959 թվականին), ստացել տիեզերագնացության մագիստրոսի աստիճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։
1965 թվականի հունիսի 3–7-ին, Ջեյմս Մաքդիվիթի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի–4» տիեզերանավով։ Թռիչքի ընթացքում ԱՄՆ–ում առաջինը իրականացրել է տիեզերական տարածություն դուրս գալը (20 րոպե տևողությամբ), որտեղ տեղաշարժվել է ձեռքի ռեակտիվ սարքավորման օգնությամբ։ Տիեզերքում եղել է 97 ժամ 56 րոպե, անցել մոտ 2,6 միլիոն կմ տարածություն։
Առաջին «Ապոլլոն» տիեզերանավի երկրային փորձարկումների ժամանակ զոհվել է։ Ուայթի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.