ֆինն ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Էդուարդ Դիպպել (գերմ.՝ Carl Eduard Dippell, հոկտեմբերի 10, 1855, Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1912, Նիս), գերմանական ծագմամբ վիբորգցի ճարտարապետ և ձեռներեց, էկլեկտիկական ուղղության ներկայացուցիչ (հիմնականում նեոգոթական ոճի)։
Էդուարդ Դիպպել գերմ.՝ Carl Eduard Dippell | |
---|---|
Ի ծնե | ֆիններեն՝ Carl Eduard Dippell |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1855 |
Ծննդավայր | Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1912 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Նիս |
Կրթություն | Հանովերի համալսարան |
Անդամություն | Corps Slesvico-Holsatia? |
Eduard Dippell Վիքիպահեստում |
Էդուարդ Դիպպելը ծնվել է Հանովերի հյուպատոս Յուլիուս Դիպպելի ընտանիքում, ձեռնարկատեր, որը 1847 թվականին հաստատվել էր Վիբորգում և հիմնել ծխախոտի գործարան։ 1871 թվականից սովորել է Հանովերի պոլիտեխնիկական դպրոցում, որից հետո 1876 թվականին որպես ճարտարապետ աշխատել է Վիբորգում։ Նախագծել է տարբեր նշանակության շենքեր, այդ թվում ձեռնարկություններ, պահեստներ, բնակելի շենքեր և եկեղեցիներ (մասնավորապես ՝ «Վերլա» փայտամշակման մեծ գործարանը և Վիբորգի 75 մետրանոց գմբեթի ծայրաձողով ֆիննական եկեղեցին)։ Դիպպելի նախագծած հաղճաղյուսե վառարանները մեծ ճանաչում են ստացել։
Ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական գործունեության բնագավառում, 1891 թվականին եղել է Վիբորգի գեղարվեստական ընկերության հիմնադիրներից մեկը, 1896-1903 թվականներին՝ Վիբորգի տեխնիկական ակումբի նախագահը։ 1906 թվականին իր անժառանգ եղբորից՝ Վիբորգի քաղաքային խորհրդի նախագահ Վիլհելմից, ժառանգել է փայտավերամշակման և շինանյութերի ոլորտի արդյունաբերական ձեռնարկություններ։ Մահացել է Նիցցայում բուժվելու ընթացքում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.