![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Edward_the_Elder_-_MS_Royal_14_B_V.jpg/640px-Edward_the_Elder_-_MS_Royal_14_B_V.jpg&w=640&q=50)
Էդուարդ Ավագ
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Ավագ (անգլ.՝ Edward the Elder, 870-ականներ, Վանտեջ, Մերսիա - հուլիսի 17, 924[1], Ֆամդոն, Չեշիր, Մերսիա), Անգլիայի արքա 899 կամ 901 - 924 թվականներ։ Դարձել է թագավոր իր հոր՝ Ալֆրեդ Մեծի մահից հետո 899 թվականին։ Նրա նստավայրն էր Վինչեսթերը, Վեսեքսի նախկին մայրաքաղաքը։ Նա նվաճեց արևելյան հողերը և Արևելյան Անգլիան դաներից 917 թվականին և դարձավ Մերսիայի կառավարիչը 918 թվականին։
Էդուարդ Ավագ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | 870-ականներ |
Ծննդավայր | Վանտեջ, Մերսիա |
Մահացել է՝ | հուլիսի 17, 924[1] |
Վախճանի վայր | Ֆամդոն, Չեշիր, Մերսիա |
Վինչեսթերի մայր տաճար | |
Երկիր | Ուեսեքս |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
գերիշխան | |
Հայր | Ալֆրեդ Մեծ[2] |
Մայր | Ealhswith?[2] |
Երեխաներ | Էթելսթան[1][2], Eadgifu of Wessex?[2], Էտելվիրդ[2], Էդիթ[2], Էդվին[1][2], Էդմունդ I[2], Էդրեդ[1][2], Eadburh of Winchester?[1][2], Eadhild?[2], Edith of Polesworth?[1][2], Alfred?[1], Eadgifu?[1][2], Eadflæd?[1], Æthelhilda (?)?[1], Ælfgifu?[1][2], Elfleda (?)?[1] և Ethelfleda?[1] |
Նրան շնորհվել է «Anglorum Saxonum rex»-ի կամ «Անգլո-սաքսերի արքա» տիտղոսը[3]։ Նա այս տիտղոսով երկրորդ արքան էր, քանի որ տիտղոսը ստեղծել էր Ալֆրեդը[3] Edward's coinage reads "EADVVEARD REX."[4]: Ժամանակագիրները գրում են, որ ամբողջ Անգլիան համարում էր Էդվարդին լորդ 920 թվականին[5]։ Բայց այն փաստը, որ Յորքը շարունակում էր արտադրել իր սեփական մետաղադրամը, խոսում էր այն մասին, որ Էդուարդը չէր հանդիսանում հեղինակություն վիկինգներին ենթակա Նորթումբրիայում[6]։ Էդուարդի «ավագ» մականունը առաջին անգամ օգտագործվել էր Վուլֆստանի Սրբ. Ադելվոլդի կյանքը (մոտ 996) գրքում, որպեսզի նրան տարբերի ավելի ուշ կառավարած Էդվարդ Տառապյալից։