Էդմունդ Էվանս
From Wikipedia, the free encyclopedia
Էդմունդ Էվանս (անգլ.՝ Edmund Evans, փետրվարի 23, 1826(1826-02-23)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 21, 1905(1905-08-21)[1][2][3][…], Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Վիկտորյական ժամանակաշրջանի անգլիացի փայտի փորագրող և գունավոր տպագրող։ Էվանսը մասնագիտացել է ամբողջական գունավոր տպագրության մեջ, որը, մասամբ իր աշխատանքի շնորհիվ, հայտնի է դարձել 19-րդ դարի կեսերին։ Նա աշխատել և համագործակցել է նկարազարդողների հետ, ինչպիսիք են Ուոլթեր Քրեյնը, Ռանդոլֆ Քալդեկոտը, Քեյթ Գրինվեյը և Ռիչարդ Դոյլը` ներկայացնելու համար այն, ինչն այժմ համարվում է դասական մանկական գրքեր։ Չնայած նրան, որ նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի, նա 1905թ.-ին իր մահից առաջ մի կարճ ինքնակենսագրություն է գրել, որում նա նկարագրել է իր կյանքը որպես տպագրող Վիկտորիանական Լոնդոնում։
Էդմունդ Էվանս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1826(1826-02-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 21, 1905(1905-08-21)[1][2][3][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և նկարազարդող |
Edmund Evans Վիքիպահեստում |
Ուսումը ավարտելուց հետո Էվանսը գործի անցավ իր համար։ 1860-ականների սկզբին նա սկսեց տպագրել մանկական խաղալիքների գրքեր և նկարչական գրքեր` համագործակցելով Routledge և Warne տպարանների հետ։ Նրա մտադրությունն էր գեղեցիկ և մատչելի գրքեր արտադրել երեխանների համար։ Երեք տասնամյակ նա ամեն տարի բազմաթիվ հատորներ էր արտադրում, որոնք սկզբում նկարազարդվում էին Քրեյնի, իսկ ավելի ուշ Քալդեկոտի և Գրինվեյի կողմից։
Էվանսը օգտագործեց փայտանյութի տպագրության տեխնիկա, որը հայտնի է որպես քրոմոքսիլոգրաֆիա, որն հիմնականում օգտագործվում էր սերիականացված մատչելի գրքերի և մանկական գրքերի համար, որոնք մի քանի գույներ էին պահանջում, որպեսզի առավելագույն շահույթ ստանային։ Այնուամենայնիվ, քրոմոքսիլոգրաֆիան թույլ էր տալիս ստեղծել տարբեր գույներ և երանգներ` գույները խառնելով։ Գործընթացը բարդ և խճճված փորագրություն էր պահանջում լավագույն արդյունքին հասնելու համար։ Էվանսը մանրակրկիտ աչք ուներ մանրուքների նկատմամբ և օգտագործում էր ձեռքի տպագրահաստոցը այնքան շատ, որքան տասնյակ գունավոր կույտեր մեկ պատկերի համար։ Նա շարունակեց դառնալու փայտի հայտնի փորագրող և գունավոր տպագրող 19-րդ դարի երկրորդ կեսերին Բրիտանիայում։