Էդինբուրգի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Էդինբուրգի համալսարան (անգլ.՝ University of Edinburgh), պետական համալսարան Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։ Համարվում է աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը։ Մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Մեծ Բրիտանիայում թվով վեցերորդ ամենահին համալսարանն է։ Հիմնադրվել է 1583 թվականին[13]։ Համալսարանը, համաձայն QS (Quacquarelli Symonds)-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, իսկ ուսուցման այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են արվեստը և հումանիտար գիտություններ, Times Higher Education 2012-2013-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Այն Բրիտանիայում Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանից հետո ամենավարկանշային համալսարանն է։
Քաղաքի հիմնադրման մեջ համալսարանն ունի խորը արմատներ՝ համալսարանին պատկանող Հին քաղաքի բազմաթիվ շենքերով[14] ։ Մտնում է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր հետազոտական համալսարաննի «Ռասսել» և «Եվրոպական հետազոտական համալսարաններ լիգա» համալսարանական միավորումների մեջ։
Համալսարանը բաղկացած է երեք քոլեջներից, այդ թվում 20 դպրոցներից։ Ամեն տարի Էդինբուրգի համալսարան են դիմում աշխարհի շուրջ 50,000 դիմորդ, որը Բրիտանիայում համալսարանին դարձնում է 4-րդ ամենապահանջված համալսարանը[15]։ Շոտլանդիայում Սուրբ Էնդրյուսի համալսարանից հետո Էդինբուրգի համալսարանում սովորելը ամենադժվարն է, իսկ ամբողջ Բրիտանիայում՝ 9-րդ ամենադժվար համալսարանը[16]։