Էդգար Մովսեսի Հովսեփյան (1928, մարտի 18, Նյու Յորք - 2014[2]), նյարդավիրաբույժ։ Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) բժշկական քոլեջի նյարդավիրաբուժության բաժնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր (1997 թ.)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Էդգար Հովսեփյան, Ծնվել է ...
Էդգար Հովսեփյան
Thumb
Ծնվել էմարտի 18, 1928(1928-03-18)
ԾննդավայրՆյու Յորք
Մահացել է2014[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Հորաս Մաննի դպրոց
Մասնագիտություննյարդավիրաբույժ
ԾնողներՄովսես Հովսեփյան
Փակել

Բժիշկ, հասարակական գործիչ Մովսես Հովսեփյանի որդին է։

Կենսագրություն

1949 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի քոլեջը, 1953 թվականին՝ նույն համալսարանի բժիշկների ու վիրաբույժների բաժինը։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հովսեփյանը Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի Առաջնորդարանի հետ ստանձնել է ՀՀ բժշկական օգնության ծրագրերի համակարգումը։ Նրա անմիջական ղեկավարությամբ ամերիկյան մի խումբ անվանի բժիշկներ ստեղծեցին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) բժշկական հանձնախումբը, որի բժշկական ծրագրերի մեջ հատկանշական են հայ մասնագետների վերապատրաստման և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի զարգացման հարցերը[3]։ 1998 թվականին գրադարանը միացավ Ինտերնետ համակարգչային ցանցին, որի ֆինանսավորումն իրագործեց ՀՕՖ-ը՝ Հովսեփյանի նախաձեռնությամբ[4]։

Պարգևներ

Երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հովսեփյանն արժանացել է «Էլիս կղզու» պատվո շքանշանի (1986 թ.)։ Հայ ժողովրդին ցուցաբերած ծառայությունների համար Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի Առաջնորդարանը 1992 թ.-ին Հովսեփյանին շնորհել է Տարվա հայը (Armenian of the Year) պատվավոր տիտղոսը։

Thumb
Էդգար Հովսեփյանի կիսանդրին, Արաբկիր բժշկական համալիր, Երևան, Էդգար Հովսեփյան նյարդաբանության և նյարդավիրաբուժության կենտրոն

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.