Էգյուի դյու Միդի
From Wikipedia, the free encyclopedia
Էգյուի-դյու-Միդի (ֆր.՝ Aiguille du Midi «կեսօրվա գագաթնակետին»), լեռնային գագաթնակետ Ֆրանսիայում, Վերին Սավոյում։ Բարձունքը ստացավ նման անվանում, քանի որ կեսօրին արևը գտնվում է ուղիղ նրա գագաթին, եթե դիտում ես Շամոնիից։
Էգյուի դյու Միդի | |
---|---|
Տեսակ | լեռ, pyramidal peak?, free flight site? և scenic viewpoint? |
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածքային միավոր | Շամոնի Մոն Բլան |
Լեռնաշղթա | Մոնբլանի լեռնազանգված |
Մասն է | Aiguilles de Chamonix? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3842 մետր |
Հարաբերական բարձրություն | 310 մետր |
Անվանված է | noon? |
Գտնվում է Մոնբլանյան զանգվածի արևմտյան հատվածում (Արևմտյան Ալպեր)։ Սուր անկյան գագաթի բարձրությունը 3842 մետր է։ Գագաթից դեպի հյուսիս՝ հովտում, տեղակայված է ֆրանսիական հայտնի լեռնադահուկային հանգստավայր Շամոնին։
Շամոնից դեպի Էգյուի դյու Միդի գագաթ ձգվում է ճոպանուղի, որը կառուցվել է 1955 թվականին։ Ճոպանուղին երկու տասնյակ տարի համարվել է աշխարհի ամենաբարձր ճոպանուղի։ Մինչ օրս այն զբաղեցնում է առաջին հորիզոնականը բարձրության տատանումների ստորին (1 035 մետր) և վերին (3 777 մետր) կայանների բարձրությունների միջև եղած տարբերություննեի առումով։ Ճոպանուղին բաղկացած է երկու հատվածից։ Առաջին մասը Շամոնիի՝ Plan de l'Aiguille-ն, 2 317 մետր բարձրության վրա է գտնվում։ Երկրորդ հատվածը՝ առանց միջանկյալ հենարանների տնակը, բարձրանում է ուղիղ դեպի ճոպանուղու վերին հարթակը։ Վերելքը Շամոնիից մինչև վերին կայան տևում է 20 րոպե։ Ճանապարհի անցումային հնարավորությունը ժամում 550 մարդ է[1]։ Ճոպանուղու տոմսի արժեքը (2015 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ) կազմում է 57 եվրո, մի ծայրից դեպի մյուս ծայր։ Վերևի կայանում գտնվում է դիտակետային հարթակը, 30 տեղի համար նախատեսված սրճարան և հուշանվերների խանութ[1]։
Գագաթից սկիզբ է առնում Շամոնիի շրջակայքի ամենաընդարձակ լեռնադահուկային սահքուղին՝ 22 կմ երկարությամբ:
Մեկ այլ ճոպանուղի՝ ֆրանսերեն Télécabine Panoramic Mont-Blanc, միավորում է գագաթը Հելբրոներ գագաթին (3462 մետր) հետ, որը գտնվում է Մոնբլանյան զանգվածի հարավային մասում՝ Իտալիայի տարածքում։ Այդ ճոպանուղին գործում է ամռանը։ Ճանապարհորդությունը այդ ճոպանուղիով հնարավորություն է տալիս տեսնել շուրջ բոլորը գտնվող Ալպերի գագաթները։ Հելբրոնների գագաթից ճոպանուղիով հնարավոր է իջնել Լա Պալյուդ, Կուրմայոր՝ տեղեկայված իտալական հատվածում Մոնբլանյան զահգվածի հարավային մասում և հասնում է Իտալիայի տարածք[1]։
- Տեսարան հարավարևմտյան գագաթից
- Տեսարան Էգյուի դյու Միդիի ճոպանուղուց
- Տեսարան հյուսիսարևելյան գագաթից
- Էգյուի դյու Միդը հարավային գագաթից
- Էգյուի դյու Միդը հյուսիսային գագաթից
- Տեսարան ձմռանը
- Մոնբլանի համայնապատկերը
- Էգյուի դյու Միդի տեարանը Շամոնիի ճանապարհից