From Wikipedia, the free encyclopedia
Էգլետ[1] (ֆր.՝ aiglet, անգլ.՝ aglet), քուղի մետաղական կամ պլաստմասսայե ծայրը[2], որն անհրաժեշտ է քուղերը կոշիկի մեջ անցկացնելը հեշտացնելու և դրանց ծայրերը քրքրվելուց պաշտպանելու համար։
18-րդ դարով թվագրվող հնագիտական գտածոների շարքում կան մի քանի առարկաներ, որոնք շատ նման են կոշիկի քուղերի ծայրերին[3]։
Շատ նուրբ տարբերություն կա էգլետների, որոնք ունեն ֆունկցիոնալ նշանակություն, և ուսկապների միջև (այս դեպքում նկատի է առնվում ոչ թե հյուսված պարանը, այլ դրա մետաղական ծայրը), որոնք օգտագործվում են միայն դեկորատիվ նպատակներով։ Վերջինները սովորաբար օգտագործվում են միայն դեկորատիվ քուղերի, օրինակ՝ բոլո փողկապի կամ ուսկապի վրա, որոնք զինվորական համազգեստի մաս են[4]։
Ներկայում էգլետներն ավելի հաճախ պատրաստվում են պլաստիկից, թեև դեռևս հանդիպում են մետաղից, ապակուց կամ քարից պատրաստված էգլետներ։ Որոշ էգլետներ, այնուամենայնիվ, ստեղծվել են նաև դեկորատիվ նպատակներով՝ թանկարժեք մետաղներից, օրինակ՝ արծաթից։ Նախքան կոճակների գյուտը, դրանք օգտագործվում էին հագուստը միմյանց պահող ժապավենների ծայրերին։ Երբեմն այդ ծայրերը պատրաստվում էին ինչ-որ պատկերների տեսքով։ Ուիլյամ Շեքսպիրն իր «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսում այդ տեսակի ծայրերն անվանել է «aglet baby»[5]:
Ինքնաշեն էգլետները կարող են պատրաստվել մոմից, ծառի խեժից, սոսնձից, կպչուն ժապավենից, մանվածքից և որոշ այլ նյութերից, ինչպես նաև սինթետիկ քուղի ծայրը հալեցնելով[6]։
Էգլետները բավական հաճախ են կոտրվում, և որպեսզի քուղերը չքանդվեն, դրանց ծայրերին պետք է կապել հանգույցներ՝ հասարակ կամ ութ թվի տեսքով։
«Ֆինեսն ու Ֆերբը» հեռուստատեսային անիմացիոն սերիալում «Օրվա խոսքը» դրվագը նվիրված է aglet բառին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.