Էլեկտրոնային հաշվիչ մեքենա
From Wikipedia, the free encyclopedia
ԷՀՄ - Էլեկտրոնային հաշվիչ մեքենաները այն սարքերն են, որոնք ունակ են մշակել տվյալներ, կատարել հաշվարկներ և այլ առաջադրանքներ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էհմ-ի ստեղծումը պայմանավորված է 3 հիմնական գործոններով.
- Գիտատեխնիկական բարդ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ
- Մեծ ծավալի ինֆորմացիայի մշակմամբ
- Արտադրական պրոցեսների ավտոմատ կառավարմամբ։
Էհմ-ների զարգացման ընթացքը կարելի է բաժանել մի քանի փուլերի, որոնց անվանել են սերունդներ։ Էհմ-ի սերունդները միմյանցից գերազանցում են հետևյալ հիմնական բնութագրիչ պարամետրերով.
- Էհմ-ի տրամաբանական կառուցվածք
- Էլեմենտային բազա
- Մաթեմատիկական և ծրագրային ապահովում
- Էհմ-ի չափսերը, քաշը
- Արագագործություն
- Հիշողության ծավալ
- Հուսալիություն
- Ծախսվող էլեկտրաէներգիա։
Բոլոր տիպի Էհմ-ները անկախ իրենց ունեցած սերնդից, տիպից ու տեսակից ունեն միևնույն հիմնային կառուցվածքը.
- Պրոցեսոր
- Հիշողություն(հիշող սարք)
- Արտաքին սարքեր։
- Պրոցեսորը նախատեսված է հրամանների էհմ-ի բոլոր հանգույցների աշխատանքը ղեկավարելու համար։ Ինչպես նաև բոլոր թվաբանական, տրամաբանական գործողություններ կատարելու համար։ Պրոցեսորը կազմված է ղեկավարման սարքից։
- Հիշող սարքը նախատեսված է ինֆորմացիայի ընդունման, հաղորդման և կուտակման համար։ Հիշող սարքերը լինում են արտաքին(կրիչներ, կոշտ և ճկուն սկավառակներ, լազերային սկավառակներ և այլն) և ներքին։ Լինում են նաև օպերատիվ հիշող սարք(RAM) և հաստատուն հիշող սարք։
- Արտաքին սարքերը ինֆորմացիայի ներմուծման սարքերն են՝ ստեղնաշար, սկաներ և այլն։ Արտաքին սարքերը նախատեսված են ինֆորմացիայի տարածման համար(պրինտեր, մոնիտոր)։