From Wikipedia, the free encyclopedia
Զվենո (բուլղար․՝ Звено), Բուլղարիայի ռազմական և քաղաքական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1927 թվականին բուլղարական բանակի մի խումբ սպաների կողմից։ Ունեցել է իր տպագիր պարբերականը նույն անվան տակ ։
Զվենո բուլղար․՝ Звено | |
---|---|
Տեսակ | Բուլղարիայի քաղաքական կուսակցություն |
Երկիր | Բուլղարիա |
Հիմնադիր | Kimon Georgiev? և Damyan Velchev? |
Հիմնադրված | 1927 |
Լուծարված | 1949 |
Գաղափարախոսություն | ազգայնականություն, corporatism? և statism? |
Շտաբ | Սոֆիա, Բուլղարիա |
Զվենո կազմակերպության անդամները ֆաշիստներ չէին, բայց միևնույն ժամանակ կողմ էին էթիստական և կորպորատիվ տնտեսության հաստատմանը։ Նրանք պայքարում էին ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպության ահաբեկիչների դեմ և դեմ էին հանդես գալիս մակեդոնական ազատագրական շարժմանը։ Զվենոն սերտորեն կապված էր նաև այսպես կոչված Ռազմական լիգայի հետ, կազմակերպություն, որը կանգնած էր 1923 թվականի պետական հեղաշրջման հետևում և պատասխանատու էր վարչապետ Ալեքսանդր Ստամբոլիյսկիի սպանության համար։
1934 թվականին Զվենայի սպաները, ինչպիսիք են գնդապետ Դամյան Վելչևը և գնդապետ Կիմոն Գեորգիևը, բռնազավթել են իշխանությունը երկրում և ավտորիտար ռեժիմ հաստատել։ Գեորգիեւը վարչապետ է դարձել։ Նրանք լուծարեցին բոլոր կուսակցություններն ու արհմիությունները և բացահայտ հարձակվեցին ՎՄՌՕ-ի վրա։ Նրանց կառավարությունը ներկայացրել է կորպորատիվ տնտեսությունը, նման նրան, ինչ եղել է Իտալիայում Բենիտո Մուսոլինիի կառավարության ժամանակահատվածում։ Ցար Բորիս III-ը, Զվենոյի հակառակորդը, հերթական հեղաշրջումն է կազմակերպել գեներալ Պենչո Զլատևի (միապետ, համոզմունքների համաձայն, նաև Զվենոյի անդամի) միջոցով, որը վարչապետ է դարձել 1935թվականի հունվարին։ 1935 թվականի ապրիլին նրան փոխարինեց Անդրեյ Տոշևը, որը նույնպես նախկին միապետ էր։ 1934 թվականի բուլղարական պետական հեղաշրջմանը մասնակցելուց հետո Զվենոյի կողմնակիցները հայտարարել են, որ մտադիր են անհապաղ դաշինք կնքել Ֆրանսիայի հետ և ձգտում են միավորվել Բուլղարիային Հարավսլավիայի կազմում[1]։ Զվենոն նաև աջակցում էր Ալբանիայի բռնակցմանը Հարավսլավիային[2]։
1943 թվականին Զվենոյի անդամները միացան Դիմադրության շարժմանը՝ Հայրենական ճակատին։ 1944 թվականի սեպտեմբերին Հայրենական ճակատի անդամները հեղաշրջում կատարեցին, որն ուղեկցվեց Բուլղարական կոմունիստական կուսակցության գլխավորած ապստամբությամբ։ Կիմոն Գեորգիևը վարչապետ է դարձավ և Դամյան Վելչևը՝ պաշտպանության նախարար։ 1944 թվականի հոկտեմբերի 28-ին նրանց հաջողվեց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել ԽՍՀՄ-ի հետ[3][4]։
1946 թվականին Վելչևը հրաժարական է տվել ի նշան կոմունիստների գործողությունների դեմ բողոքի, այն դեպքում, երբ Գեորգիևին փոխարինել է կոմունիստների առաջնորդ Գեորգի Դիմիտրովը, որից հետո Բուլղարիան դարձել է Ժողովրդական Հանրապետություն։ Գեորգիևը կառավարությունում մնացել է մինչև 1962 թվականը, սակայն Զվենոն 1949 թվականին դադարել է գոյություն ունենալ որպես ինքնավար կազմակերպություն։ Այն մնացել էր Հայրենական ռազմաճակատի շրջանակներում, սակայն մինչ այդ դարձել էր խամաճիկային կազմակերպություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.