From Wikipedia, the free encyclopedia
Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]։ Գրանցման համար՝ А-609 Զինվորական գերեզմանատուն № 95 (Ստրուժուվկա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 95 - Stróżówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Ստրուժուվկա գյուղի շրջակայքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրիական, Գերմանական և Ռուսական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մարտին։ Փոքրլեհական վոևոդության հուշարձան։
Զինվորական գերեզմանատուն № 95 | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Stróżówka? |
Երկիր | Լեհաստան |
Առաջին հիշատակում | 1915 |
Ժառանգության կարգավիճակ | անշարժ հուշարձան |
Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 215 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 14 եղբայրական և 2 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 22 ավստրիացի, 43 գերմանացի և 28 ռուս զինվորներ։ Գերեզմանատանը թաղված են նաև ազգային պատկանելիությունը չճշգրտված 39 զինծառայողներ։
1989 թվականի դեկտեմբերի 22-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А-609[2]).
Գերեզմանատունը երեք կողմից շրջապատված է քարե ցածր ցանկապատով։ Առջևի հատվածը ցանկապատված է մուտքի տեղ ունեցող մետաղական ցանկապատով։ Մուտքին հանդիպակաց պատին գտնվում է խաչաձև վերջավորությամբ երկլանջ հուշարձան։
Գերեզմանները տեղակայված են երկու զուգահեռ շարքերով։ Տապանաքարային հուշարձանները լատինական և լոթարինգիական խաչերի ձև ունեն։ Տապանաքարային որոշ հուշարձաններ կոթողի ձև ունեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.