From Wikipedia, the free encyclopedia
Զինվորական գերեզմանատուն № 1 (Օժեննա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 1 - Ożenna), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Օժեննա գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում, Լեհաստան։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են Ռուսական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են այդ պատերազմի ժամանակ։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Գերեզմանի ընդհանուր տեսքը | |
Գերեզմանատունը հիմնվել է 1914 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով։ Այն իրենից ներկայացնում է մեկ ընդհանուր եղբայրական գերեզման, որտեղ հուղարկավորել են շուրջ 130[1] Ռուսական բանակի զինծառայողներ (ըստ գերեզմանաքարի արձանագրության նշված է 150 թիվը), ովքեր նահատակվել են 1914 թվականի նոյեմբերի 21-ին։
Զինվորական գերեզմանատուն № 1-ը գտնվում է Չերեմխի լեռան լանջերին՝ դժվարամատչելի մի վայրում։ Ներկայից դրությամբ գերեզմանը գտնվում է ոչ բարվոք վիճակում։ 2011 թվականին եղբայրական գերեզմանոցի տարածքը մաքրվեց մացառուտներից և բոլորեքյան ցանկապատ անցկացվեց։
Գերեզմանատան տարածքը կազմում է 25 քառակուսի մետր։ Գերեզմանին դրված է քարե ուղղափառ խաչ, որը երկար տարիների ընթացքում կիսով չափ անցել է հողի տակ։
Զինվորական գերեզմանատուն № 1-ում այսօր պահպանվում է նաև քարե բնօրինակ ցուցանակը, որի վրա կա գերմաներեն գրություն.
AUF DEM FELDE DER EHNE GEFALLENE 150 RUSSISCHE KRIEGER |
Հայերեն թարգմանությամբ այն հնչում է այսպես. «Ընկան փառքի դաշտում 150 ռուս զիվորներ»։
Գերեզմանատնից հարյուր մետր հեռավորության վրա գտնվուևմ է մեկ այլ՝ Զինվորական գերեզմանատուն № 2 (Օժեննա) գերեզմանատունը, որտեղ կրկին Առաջին համաշխարհային պատերազմի զոհ դարձաձ Ռուսական բանակի զինվորների աճյուններն են ամփոփված։
Մոտակայքում է նաև Զինվորական գերեզմանատուն № 3 (Օժեննա) գերեզմանատունը, որտեղ ամփոփված են ավստրիացի և ռուս զինվորների աճյունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.