From Wikipedia, the free encyclopedia
Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[2]։ գրանցման համար՝ A-467/M
Արտաքին պատկերներ | |
---|---|
Գերեզմանատան ներկայից տեսքը | |
Զինվորական գերեզմանատուն № 108 | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Բեչ |
Երկիր | Լեհաստան |
Առաջին հիշատակում | 1915 |
Ժառանգության կարգավիճակ | անշարժ հուշարձան[1] |
Զինվորական գերեզմանատուն № 108 (Բեչ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 108 - Biecz), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Բեչ քաղաքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրո-Հունգարական և Ռուսական բանակների զինծառայողներ, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին։ Փոքրլեհական վոևոդության պահպանվող հուշարձան է։
Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ Գերեզմանատանը գտնվում են 6 եղբայրական և 20 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 4 (կամ 5) ավստրիացի և 42 ռուս զինվորներ։ Գերեզմանատունը հիմնվել է հոսպիտալին կից, որն էլ իր հերթին գտնվում էր մոտակա մենաստանում։
2009 թվականի ապրիլի 16-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А-467/М).
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.