![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Armoury-flickr.jpg/640px-Armoury-flickr.jpg&w=640&q=50)
Զինապալատ
From Wikipedia, the free encyclopedia
Զինապալատ, (ռուս.՝ Оружейная палата), գանձարան-թանգարան Մոսկվայում, Կրեմլի Մեծ պալատի մաս է կազմում։ Հաստատությունն անվանվել է պետական գանձատան անունով, որի մասն են կազմում 1720 թվականից Կրեմլի արհեստանոցները։ 1806 թվականից ի վեր գանձարանը գործում է որպես թանգարան, որն ի սկզբանե բաց էր ազնվականության համար, իսկ 1918 թվականից՝ բոլորի համար։ Թանգարանային հավաքածուի հիմք էր կազմում թագավորական գանձարանում և հայրապետական խորանում (Պատրիարքարանում) դարեր շարունակ պահվող թանկարժեք առարկաները, որոնք պատրաստվել էին Կրեմլի արհեստանոցներում, ինչպես նաև ընծաներ՝ ստացած օտար պետությունների դեսպանատներից։ 1851 թվականին Ճարտարապետ Կոնստանտին Տոնի նախագծով Կրեմլի տարածքում կառուցվել է ռուս-բյուզանդական ոճով շինություն՝ Զինապալատի հավաքածուն զետեղելու համար[1]։
Զինապալատ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ռազմական թանգարան, ազգային թանգարան, շենք, թանգարան և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Վայր | Մոսկովյան Կրեմլ |
Մասն է | Grand Kremlin Palace? |
Հիմնադրվել է | 1806 |
Կայք | kreml.ru/en/main/kremlin/buildings/Orugeynaya_Palata(անգլ.) |
![]() | |
![]() |
1960 թվականից Զինապալատը համարվում է Մոսկվյան Կրեմլի պետական թանգարանների մասը։ 2018 թվականի դրությամբ թանգարանի հավաքածուն ներառում է XII-XIX դարերի ավելի քան 4 հազար ցուցանմուշ[1]։