From Wikipedia, the free encyclopedia
Փամփուշտ հրազենային զինամթերքի տեսակ է: Նախատեսված է՝ կրակման հետևանքով, վառոդի այրումից առաջացած գազերով, գնդակը հրազենի փողից դուրս մղելու համար՝ տալով նրան ցանկալի ուղղություն[2]։
Փամփուշտ | |
---|---|
Փամփուշտի բաղկացուցիչ մասերը՝ 1.գնդակ; 2. պարկուճ 3. վառոդ 4. եզրակ 5. հրապատիճ | |
Տեսակ | զենքի ֆուկցիոնալ դաս |
Ենթատեսակ | զինամթերք[1], արտադրանք, պայթուցիկ սարք և գնդակ[1] |
Փամփուշտները կարելի է դասակարգել ըստ տրամաչափի, վառոդի տեսակի, նշանակության, պարկուճի և գնդակի տեսակների և այլն։ Ուսումնամարզական փամփուշտների մոտ բացակայում է գնդակը, իսկ օրինակ, որսորդական փամփուշտների համար օգտագործվում է կոտորակ: Գնդակների կառուցվածքը տարբեր է, հիմնականում լինում են մետաղական: Որոշ երկրների ոստիկանական ուժեր օգտագործում են ռետինե գնդակներով փամփուշտներ: Կախված փամփուշտի նշանակության, գնդակները լինում են՝ սովորական, զրահահար, զրահահար հրկիզող, լուսածրային, կրկնակի գնդակով և այլ բարդ կառուցվածքի գնդակներ: Որոշ զրահահար փամփուշտների մեջ օգտագործվում են քիմիական բաղադրիչներով գնդակներ: Լինում են նաև հատուկ նշանակության փամփուշտներ որոնց մոտ բացակաում է պարկուճը, այս դեպքում գնդակը մեծ է ու սնամեջ և իր մեջ ներառում վառոդի լիցքը ու հրապատիճը: Պարկուճները պատրաստվում են գունավոր մետաղներից, պլաստմասայից և ստվարաթղթից:
Թղթե փամփուշտները օգտագործվել են դարեր առաջ, մի շարք աղբյուրներում դրանց օգտագործումը թվագրվում է դեռևս 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին։ Պատմաբանները նշում են, որ դրանք օգտագործել են Քրիստիան I-ի՝ Սաքսոնիայի կուրֆյուրստի և նրա որդու զինվորները՝ 16-րդ դարի վերջում[3][4], չնայած որ Դրեզդենի ռազմական թանգարանը վկայում է փամփուշտների օգտագործման մասին 1591 թվականին[3][5]։ Կապո Բիանկոն 1597 թվականին գրել է, որ թղթե փամփուշտները երկար ժամանակ օգտագործվել են նեապոլյան զինվորների կողմից։ Փամփուշտների օգտագործումը լայն տարածում գտավ արդեն 17-րդ դարում[3]։ 1586-թվականի փամփուշտը բաղկացած էր թղթե պարկուճի մեջ գտնվող վառոդի լիցքից և գնդակից։ Ստվարաթուղթը մինչ օրս նաև հայտնի է որպես «փամփուշտի թուղթ»՝ այս փամփուշտներում իր գործածության պատճառով[6]։ Մեկ այլ աղբյուր նշում է, որ փամփուշտը հայտնվել է 1590 թվականին[7]։ Շվեդիայի թագավոր Գուստավուս Ադոլֆուսի զորքերը 1600-ականներին օգտագործում էին փամփուշտներ[8]։ Փամփուշտը արտաքինով թղթե գլանակ էր ոլորված ծայրերով որում գնդակը մի ծայրում էր, իսկ մնացած մասը զբաղեցնում էր վառոդը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.