Զբոսաշրջությունն Իսպանիայում (իսպ.՝ Turismo en España), Իսպանիայի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։

Thumb
Սալամանկայի մայր տաճարը

Զբոսաշրջությունը Իսպանիայում սկսել է զարգանալ 1960-ական թվականներին, երբ այն դարձավ սիրված վայր եվրոպական երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի զբոսաշրջիկների համար։

2007 թվականին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից Իսպանիան գնահատվել է, որպես երկրորդ առավել շատ այցելվող երկիրն աշխարհում (այս ցուցանիշով զիջում է միայն Ֆրանսիային)։ 2014 թվականի տվյալներով Իսպանիան չորրորդն էր աշխարհում՝ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Չինաստանից հետո։ 2015 թվականի տվյալներով Իսպանիա այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմում է 69-70 մլն զբոսաշրջիկ, ովքեր Իսպանիայում ծախսել են շուրջ 60 միլիարդ եվրո։ 2016 թվականին Իսպանիան ընդունել է ռեկորդային թվով այցելուներ՝ 75 միլիոն զբոսաշրջիկ։

Իսպանիան արևադարձային Եվրոպայի սիրտն է։ Այստեղ են գտնվում մի շարք նշանավոր ծովափեր և հանգստյան գոտիներ, որոնք հիմնականում թագավորությանը պատկանող անդրծովյան տիրույթներն են՝ Կանարյան և Բալեարյան կղզիները։ Իսպանիայի տարածքում գտնվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի 45 օբյեկտ։

Վիճակագրություն

Ստորև ներկայացված է Իսպանիա ամենից շատ այցելած զբոսաշրջիկների թիվը` ըստ քաղաքացիության[1]

Մանրամասն տեղեկատվություն N, Երկիր ...
N Երկիր Քանակ
1Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն12,790,998
2Ֆրանսիա Ֆրանսիա9,190,102
3Գերմանիա Գերմանիա8,270,251
4Իտալիա Իտալիա3,167,105
5Նիդերլանդներ Նիդերլանդներ2,364,709
6Բելգիա Բելգիա1,876,153
7Պորտուգալիա Պորտուգալիա1,463,638
8Շվեյցարիա Շվեյցարիա1,392,746
9Շվեդիա Շվեդիա1,358,794
10Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ1,220,562
Ընդհանուր54,453,617
Փակել

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.