Զբոսաշրջությունը Ֆրանսիայում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Ֆրանսիայում (ֆր.՝ Tourisme en France), Ֆրանսիայի Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։ Ամեն տարի Ֆրանսիա է այցելում ավելի քան 84,7 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ 2013 թվականին Ֆրանսիան ճանաչվել է աշխարհի առավել սիրված զբոսաշրջային պետությունը[1]։ Ֆրանսիան ներկայումս աշխարհի ամենազբոսաշրջային պետությունն է աշխարհում։
Այս ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգները[2], Իսպանիան, Չինաստանը և Իտալիան։
Ֆրանսիայի տարածքում գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի 37 օբյեկտ։ Այդ թվում նաև համաշխարհային զբոսաշրջային նշանակության քաղաքներ (Փարիզ, Թուլուզ, Ստրասբուրգ, Բորդո, Լիոն և այլն)։ Ֆրանսիան նաև հայտնի է իր ծովափնյա հանգստավայրերով, լեռնադահուկային հանգստավայրերով և հիասքանչ գյուղական բնակավայրերով։
1982 թվականին ստեղծվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը ֆրանսիական միավորումը, որի նպատակը հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ֆրանսիական փոքրիկ և գեղատելիս գյուղերում զբոսաշրջության խթանումն է։
2015 թվականի մարտի 1-ի դրությամբ «Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը» ցանկում ներառված է 156 ֆրանսիական գյուղ։
Ֆրանսիայի հաջորդ հայտնի միավորումը «Հիասքանչ այգիների» հանրահայտ զբոսաշրջային միավորումն է՝ իր ավելի քան 200 այգիով։ «Հիասքանչ այգիների» ստեղծման նպատակն ուշագրավ պարտեզների և այգիների պաշտպանությունն է։
2012 թվականի տվյալներով Ֆրանսիան ճանապարհորդության և զբոսաշրջության հաշվին հարստացել է 77.7 միլիարդ եվրոյով, և երկրի ՀՆԱ-ի բաժինը ավելացել է 30 %-ով[3]։