From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Հունգարիայում հայտնի է հարուստ պատմությամբ[1]։ 2004 թվականին Հունգարիան դարձել է աշխարհի զբոսաշրջային այցելությունների թվով տասներեքերորդ երկիրը[2]։ 2004 և 2005 թվականներին երկիր ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 7 տոկոսով[3]։ Զբոսաշրջիկների 98 տոկոսը կազմում են եվրոպական երկրների բնակիչները, մեծ մասը՝ Ավստրիան, Գերմանիան և Սլովակիան[1]։ Տուրիստական սեզոնը Հունգարիայի տևում է ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։ Հուլիս և օգոստոս ամիսներին նկատվում է զբոսաշրջային ակտիվության գագաթնակետը[1]։ Հունգարիայի ամենատարածված վայրը զբոսաշրջիկների համար Բուդապեշտն է[2]։
Բուդապեշտը դարձել է 90-ական թվականներին զբոսաշրջիկների շրջանում Կենտրոնական Եվրոպայի ամենահայտնի քաղաքներից մեկը[1]։ Քաղաքի տեսարժան վայրերը ներառում են Բուդա ամրոցը, որտեղ տեղակայված են մի քանի թանգարաններ և ճարտարապետական հուշարձաններ՝ Հունգարիայի Ազգային պատկերասրահ, Բուդապեշտի պատմության թանգարան, Սուրբ Մաթյաշի եկեղեցի[4], Շանդորի պալատ և այլն։ Հայտնի են հունգարական Խորհրդարանի շենքն ու Վարոշլիգետ այգին[1]։ Քաղաքում կան բազմաթիվ թանգարաններ և թատրոններ[4]։ Բուդա ամրոցը, Դանուբը և Անդրաշի պողոտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյետներ են[5]։
Հունգարիայում գտնվում է մոտ 1300 երկրաջերմային աղբյուրներ, որոնք օգտագործվում են բուժման նպատակներով[6]։ Բուդապեշտի տարածքում ավելի քան 30000 խորանարդ մետր հանքային ջուր 21°-ից մինչև 76 °C ջերմաստիճանով հոսում է 118 ջերմային աղբյուրներից[5][7][8]։ Բուդապեշտի բաղնիքները, որոնք կառուցվել են տարբեր պատմական դարաշրջաններում, զբոսաշրջիկներին առաջարկում են բուժման ծառայություններ, մերսում և սպա-պրոցեդուրաներ[7][8]։
Բուդապեշտում մոտ 200 քարանձավ կա, որոնցից մի քանիսը բաց են զբոսաշրջիկների համար[5][9]։ Պալվոլգի ստալակտիտային քարանձավը (Pálvölgy) մեծ հետաքրքրաշարժ լաբիրինթոս է, որը բացվել է 20-րդ դարի սկզբին[10][11]։
Բալատոն լիճը Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ քաղցրահամ լիճն է[12][13][14]։ Հունգարիայում մոտ 400 հարթակներ են ստեղծվել քեմփինգի համար[15][16]։ Նաև հատուկ ժողովրդականություն են վայելում ձկնորսությունը, թռչունների դիտումը, ձիարշավը և որսորդությունը[17][18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.