Զբիգնև Վլոդզիմեժ Ռաու (լեհ.՝ Zbigniew Włodzimierz Rau, փետրվարի 3, 1955(1955-02-03), Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), Լեհաստանի քաղաքական և պետական գործիչ, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Զբիգնև Ռաու
Thumb
 
Կուսակցություն՝ Օրենք և արդարություն
Կրթություն՝ Լոձի համալսարան (1977)
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան (1982), հաբիլիտացիա (1996) և scientific professorship degree? (2005)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավագետ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր փետրվարի 3, 1955(1955-02-03) (69 տարեկան)
Ծննդավայր Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն  Լեհաստան
 
Պարգևներ
«Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա)[1] Վաստակի արծաթե խաչ Bronze Medal for Merit in Fire Protection Ազգային կրթության հանձնաժողովի մեդալ Medal Stulecia Utworzenia Policji Państwowej և Odznaka Honorowa Krzyż Pamięci Szlaku Nadziei
Փակել

Կենսագրություն

1977 թվականին ավարտել է Լոձի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1981 թվականից եղել է Գերմանիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի համալսարաններում կրթաթոշակառու և դասախոս։ 1982 թվականին ստացել է իրավունքի դոկտորի, 1996 թվականին՝ հաբիլիտացված դոկտորի աստիճան։

2005 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում և գլխավորել է Լոձի համալսարանի իրավաքաղաքական դոկտրինների ամբիոնը[2]։

2005 թվականին նախագահական ընտրություններում Լեխ Կաչինսկու աջակցության կոմիտեի անդամ էր։ Նույն թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է «Իրավունք և արդարություն» կուսակցության սենատոր[3]։ 2006-2008 թվականներին Լեհաստանի խորհրդարանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում[4]։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին գլխավորել է Լոձի վոյեվոդությունը[5]։ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ընտրվել է Սեյմի պատգամավոր[6] և ավարտել է իր աշխատանքը որպես վոյեվոդ[7]։ Սեյմում նշանակվել է արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ[8]։ 2020 թվականին դարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Լեհաստանի խորհրդարանի պատվիրակության նախագահ[4]։

2020 թվականի օգոստոսի 26-ին Զբիգնև Ռաուն նշանակվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[9][10]։

Մրցանակներ

  • Ծառայության Արծաթե խաչ (2001 թվական)[11]
  • Կրթության ազգային հանձնաժողովի մեդալ (2007 թվական)
  • Բրոնզե նշան «Հակահրդեհային ծառայության համար» արժանիքների համար (2017 թվականին)[12]
  • Պետական ոստիկանության ստեղծման 100-ամյակի մեդալ (2019 թվական)[13]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.