Զանգվածային բաց առցանց դասընթացներ
From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածային բաց առցանց դասընթաց (անգլ.՝ massive open online course, MOOC /muːk/), առցանց դասընթաց, որի նպատակն է ապահովել անսահմանափակ, ազատ և անվճար մուտք բոլոր ցանկացողներին՝ համացանցի միջոցով։ Ի հավելում ավանդական դասընթացներում առկա տեսահոլովակներին, կարդալու նյութերին, խնդիրներին՝ զանգվածային բաց առցանց դասընթացները առաջարկում են ինտերակտիվ ֆորումներ, ինչը օգնում է ուսանողների, պրոֆեսորների և ուսուցանող անձնակազմի համար ստեղծել համայնք։
Զանգվածային բաց առցանց դասընթացը հեռահար ուսուցման վերջերս մշակված նվաճումներից է, ինչը սկսել է տարածում գտնել 2012 թվականից[1]։
Սկզբանական շրջանի զանգվածային բաց առցանց դասընթացները հիմնական շեշտը դնում էին հասանելիության և նյութի ազատ (առանց արտոնագրի) տարածման, կառուցվածքի և ուսուցման նպատակների վրա, ինչը նախատեսված էր նաև նպաստելու ռեսուրսների վերօգտագործումը և միմյանց համակցումը։ Որոշ ավելի ուշ շրջանի զանգվածային բաց առցանց դասընթացը օգտագործում են փակ (արտոնագրված) դասընթացներ, միևնույն ժամանակ ուսանողներին առաջարկելով անվճար և ազատ մուտք[2][3][4]։