From Wikipedia, the free encyclopedia
Զամբալեսի լեռնաշղթա, Ֆիլիպիններում գտնվող Լուսոն կղզու լեռնաշղթա։ Լեռնաշղթան Լուսոնի կենտրոնական հարթավայրը բաժանում է Հարավչինական ծովից։ Նրա ամենանշանավոր մասը հայտնի է Կաբուսիլան լեռնաշղթա անունով, որը կազմված է Պինատուբո լեռից, որն էլ իր հերթին Նեգրոն և Կուդրադո լեռների համադրումն է։ Ընդունված է, որ դրանք տոհմական Պինատուբո գագաթի մնացորդներն են։ Զամբալես լեռների ամենաբարձր կետը 2037 մ բարձրություն ունեցող Տապուլայո լեռն է՝ հայտնի նաև թրպես Բարձր գագաթ Զամբալեսի նահանգում։
Տեսակ | լեռնաշղթա |
---|---|
Երկիր | Ֆիլիպիններ |
Տեղադրություն | Zambales?, Pangasinan?, Բատտան, Տարլակ և Pampanga? |
Բարձրություն (ԲԾՄ) | 2037 մետր մ |
Մակերես | {{{մակերես}}} կմ² |
Մեծագույն գագաթ | Mount Tapulao? |
Զամբալեսի լեռնաշղթայի տարածքը 300 կիլոմետր քառակուսի է (120 մղոն քառակուսի)[1]։ Այն ձգվում է Պանգասինան նահանգի արևմտյան լեռների հյուսիսից հարավ՝ հարավում Բաթան թերակղզու ծայրը՝ ներառյալ Մանիլա ծովածոցը[2]։ Լեռնաշղթան նաև իր մեջ է ներառում Տարլակ նահանգում գտնվող Բամբան, Կապաս, Սան Ջոզե, Սան Կլեմենտե, Մայանտոկ, Սանտա Իգնացիա, Կամիլինգ լեռները։ Պամպանգայում այն ներառում է Ֆլորիդաբլանկայի, Պորակի, Անժելեսի և Մաբալակատի լեռները։
Զամբալեսի լեռների մեջ են մտնում Յուրայից մինչև Միոցենի ժամանակաշրջանի օֆիոլիթային լեռնազանգվածները, որոնք ծածկված են վերջերս գոյացած նստվածքով՝ ներառելով Կագուլան և Սանտա Կրուզ գոյացումները[3]։
Չնայած լեռների հրաբխային ծագմանը[2], Պինատուբոն լեռնաշղթայի միակ ակտիվ հրաբուխն է։ 1912 թվականին Ալյասկաում Նովարուպտայի ժայթքումից հետո 1991 թվականի հունիսի 15 ժայթքումը 20-րդ դարի երկրորդ ամենահզոր հրաբխային ժայթքումն էր։ Յունյա թայֆունի պատճառով բարդացած ժայթքումը մարզը Անժելեսին մոտ գտնվող Կլարկ Ֆիլդում տեղակայված ամերիկյան բազան ծածկել էր հրաբխային մոխիրով և լահարով։
Զամբալես լեռնաշղթայի մյուս հրաբուխներն են Մարիվելես, Նաթիբ և Սամաթ լեռները
Զամբելեսի գետերը՝ ըստ երկարության.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.