Զաթար
From Wikipedia, the free encyclopedia
Զաթար (արաբ․՝ زَعْتَر, IPA: [ˈzaʕtar]), խոհարարական բույս է կամ բույսերի ընտանիք։ Այն նաև համեմունքային խառնուրդի անվանում է և հիմնականում օգտագործվում է որպես համեմունք։ Համեմունքն իր մեջ պարունակում է հենց խոտաբույսը, քունջութի տապակած սերմեր, չորացրած աղտոր (sumac), հաճախ աղ, ինչպես նաև այլ համեմունքներ[1]։ Որպես Միջին Արևելյան խոտաբույսերին հարակից ընտանիք՝ այն պարունակում է խնկածաղկի (Origanum, Oregano) դասին պատկանող բույսեր՝ վայրի անանուխ (ռեհան, ուրց) (basil, thyme), ուրց (Thymus vulgaris, ծագումը ուրց բառից), կորթին ( ծիթրոն) և խնկենի (savory)[2]: Միայն զաթար անունը ավելի շուտ վերաբերում է սիրիական խնկածաղկին, որ աստվածաշնչյան գրականության մեջ զոպան է (անգլ.` hyssop), (եբրայերեն`אזוב [eˈzov])[3]: Այն օգտագործվում է լևանտական խոհանոցում։ Թե՛ խոտաբույսը, թե՛ համեմունքային խառնուրդը տարածված են ողջ Միջին Արևելքում[4][5]։