From Wikipedia, the free encyclopedia
Զագրեբի գեղարվեստի ակադեմիա (խորվ.՝ Akademija likovnih umjetnosti u Zagrebu կամ ALU), Զագրեբում հիմնված արվեստի խորվաթական դպրոց։ Զագրեբի համալսարանի կազմում ընդգրկված արվեստի երեք ակադեմիաներից մեկն է Զագրեբի դրամական արվեստի ակադեմիայի (ADU) և Երաժշտության ակադեմիայի (MUZA) հետ մեկտեղ։
Ակադեմիան հիմնադրվել է 1907 թվականի հունիսին որպես Արվեստի և արհեստների թագավորական քոլեջ (խորվ.՝ Kraljevsko zemaljsko više obrazovalište za umjetnost i umjetni obrt): Ի սկզբանե ունեցել է երեք բաժին՝ քանդակագործության, նկարչության և արվեստի կրթության։ Ակադեմիայի առաջին դասախոսական կազմում ընդգրված են եղել Ռոբերտ Ֆրանգեշ-Միխանովիչը, Ռուդոլֆ Վալդեցը, Ռոբերտ Աուերը, Օտոն Իվեկովիչը, Բելա Չիկոշ-Սեսիան, Մենցի Կլեմենտ Ցրնչիչը և Բրանկո Շենովան։ Ակադեմիան տեղակայված է Զագրեբի Իլիցա 85 հասցեում։
1926 թվականից ակադեմիայում կարճատև ակտից գործունեություն է ծավալել ճարտարապետության բաժինը, որը ղեկավարել է Դրագո Իբլերը։ Գրաֆիկական արվեստի բաժինը ստեղծվել է 1956 թվականին, վերականգնման բաժինը՝ 1997 թվականին, անիմացիոն և նոր մեդիա բաժինը՝ 1998 թվականին։ Ակադեմիան ունի վեց բաժին, որտեղ ընդգրկված են 365 ուսանող։
2010 թվականից ակադեմիայի կազում գործում են 6 ստորաբաժանում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.