Զաբուջ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Զաբուջ[4][5] (մալթայերեն՝ Ħaż-Żebbuġ, պատմական անվանումը՝ Zebbug[6] կամ Casal Zebbugi[7]), քաղաք Մալթայի Համրապետությունում; Բնակչության թվաքանակով երկրում զբաղեցնում է տասներորդ տեղը. 2014 թվականի մարտի վերջերին քաղաքում ապրում էր 11.903 մարդ[8]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զաբուջ | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Western Region (Punent)?[1][2] | ||||
Մակերես | 8,7 կմ² | ||||
ԲԾՄ | 102 մետր | ||||
Բնակչություն | 11 903 մարդ (մարտի 31, 2014)[3] | ||||
Պաշտոնական կայք | zebbugmalta.gov.mt և localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Zebbug/Pages/default.aspx(անգլ.) | ||||
| |||||
Զաբուջ նշանակում է ձիթենի. հիմնադրման ժամանակներում բնակավայրում ու նրա շուրջը ձիթենու բազմաթիվ այգիներ են եղել։
1380 թվականին Ħal-Dwin, Ħal-Muxi և Ħal-Mula գյուղակների միջակայքում կառուցվել է Սան Ֆիլիպո դ՛Աջիրա (San Filippo d'Agira) եկեղեցին։ Որոշ ժամանակ անց այդ գյուղակները միավորվել են, դարձել մեկ բնակավայր, որին տրվել է Ħaż-Żebbuġ անվանումը։ 18-րդ դարի վերջերին Մալթայի ասպետների ուխտի մեծ մագիստր Էմանուել Ռոհան Պոլդյուն նրան քաղաքի կարգավիճակ է շնորհել, և այդ կապակցությամբ բնակավայրն ստացել է Città de Rohan տիտղոս-անվանումը, նրա մուտքի մոտ կառուցվել է «Il-Bieb il-Ġdid» (Նոր դարպաս) հուշակամարը։
Ասպետների ժամանակներից մինչև օրս Զաբուջը մայրաքաղաք Վալետայի ու Մդինայի հետ եղել ու մնացել է Մալթայի կարևորագույն քաղաքներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.