From Wikipedia, the free encyclopedia
Զաանենյան այծերի ցեղ, կաթնատու ուղղության ցեղ, ընտանի այծի կաթնատու ցեղատեսակ[1], որը աշխարհում ամենամեծն է ու ունի ամենաբարձր բերքատվությունը[2]։ Ստացվել է 19-րդ դարի կեսին Շվեյցարիայում, Զաանե գետի հովտում։ Այծերը խոշոր են ամուր և չորուկ, լավ արտահայտված կաթնատու տիպի մարմնակազմվածքով, հիմնականում անեղջյուր են։ Նոխազների կենդանի զանգվածը 70-80, այծերինը 50-60 կգ է։ Բուրդը կարճ է, քստամազը՝ նուրբ, տարեկան միջին կաթնատվությունը 600-700 կգ է, կաթի յուղայնությունը՝ 3,5-4,5 %, պտղատվությունը՝ 180-250 %։ Ցեղը տարածված է Արևտակենտրոնական Եվրոպայում։ Մեծ ազդեցություն է թողնել Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մի շարք երկրների կաթնային այծաբուծության վրա։
Զաանենյան այծերի ցեղ | |
Բուծվել է 19-րդ դարի կեսերին Շվեյցարիայում (Զան գետի հովտում[3])՝ Բեռն կանտոնում[1]։
10-ամսյա լակտացիայի ժամանակ կաթնատվությունը 600-2000 կգ է։ Առավելագույն կաթնատվությունը՝ 3507 կգ կաթ, ստացվել է Ավստրիայում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.