Երևանի հայ-ռուսական համաձայնագիր (1920)
From Wikipedia, the free encyclopedia
Երևանի հայ-ռուսական համաձայնագիր (ռուս.՝ Ереванское соглашение), կնքվել է Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ստորագրվել է Հայաստանի կառավարության և Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի գլխավորած պատվիրակության միջև երկարատև բանակցություններից հետո։
Երևանի հայ-ռուսական համաձայնագիր | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
1920 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Ստորագրել են | Բորիս Լեգրան (Ռուսաստան) |
Կողմեր | Հայաստան
|
Հաշտության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները ընթացել են Երևանում, հոկտեմբերի 13-28-ին, ՌԽՖՍՀ պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև։ Մինչ բանակցությունները ՌԽՖՍՀ պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի հաշտության պայմանագրից, թույլ տալ Հայաստանի երկաթուղիներով խորհրդային զորքերն ու զինամթերք փոխադրել Թուրքիա, հարևան պետությունների հետ սահմանային վեճերի լուծման հարցը հանձնել Ռուսաստանի իրավարարությանը և այլն։ Հայաստանի կառավարությունը, վճռականորեն մերժելով առաջին պահանջը, համաձայնեց մյուսների հետ. Բանակցությունների ընթացքում կազմվեց 17 հոդվածներից բաղկացած պայմանագրի նախագիծ։