![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Highly_iridising_altocumulus.jpg/640px-Highly_iridising_altocumulus.jpg&w=640&q=50)
Երփներանգ ամպեր
From Wikipedia, the free encyclopedia
Ամպերի ծիածանափայլ, երփներանգ ամպեր կամ իրիսացիա (irisation), երփներանգ օպտիկական երևույթ, որը տեղի է ունենում ամպի վրա և հայտնվում Արեգակի կամ Լուսնի անմիջական մոտակայքում։ Գույները նման են օճառի պղպջակների կամ ջրի մակերեսի վրա հայտնված յուղի գույներին։ Սա ֆոտոմետեորի տեսակ է։ Այս բավականին տարածված երևույթն առավել հաճախ նկատվում է բարձր կուտակային[1], փետրավոր-կուտակային, ոսպնյակաձև[2] և փետրավոր ամպերում[3][4][5]։ Նրանք երբեմն հայտնվում են որպես ամպերի եզրերին զուգահեռ շերտեր։ Ծիածանափայլն ամպերում նկատվում է նաև շատ ավելի հազվադեպ բևեռային ստրատոսֆերային ամպերի մեջ, որոնք նաև կոչվում են սադափանման ամպեր[6]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Highly_iridising_altocumulus.jpg/640px-Highly_iridising_altocumulus.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f1/Iridescent_cloud_at_sunset.jpg/640px-Iridescent_cloud_at_sunset.jpg)
Գույները սովորաբար պաստելային են, բայց կարող են լինել նաև շատ պայծառ գունավորմամբ կամ իրար մեջ խառնված, երբեմն սադափագույն[7]։ Արեգակի մոտակայքում էֆեկտը կարող է դժվար նկատվել, քանի որ այն կորում է Արեգակի փայլի մեջ։ Այն տեսնելու համար կարելի է արևի լույսից ձեռքով պաշտպանվել կամ ծառի կամ շենքի հետևում թաքնվել։ Այլ օժանդակ միջոցներ են մուգ ակնոցները կամ ուռուցիկ հայելու մեջ կամ ջրի ավազանում արտացոլված երկնքի դիտարկումը։