Երփներանգություն
From Wikipedia, the free encyclopedia
Երփներանգություն, (հայտնի նաև որպես գոնիոքրոմիզմ), երևույթ որոշակի մակերևույթների վրա, որի ընթացքում լույսի անկման անկյան փոփոխությունից փոփոխվում է նաև մակերևույթի գույնը։ Երփներանգության վառ օրինակներ են օճառի պղպջակները, թիթեռի թևերը, խեցիները, ինչպես նաև որոշ միներալներ։ Այս երևույթը հաճախ նյութի միկրոստրուկտուրայի լույսի ճառագայթներին խանգարելու հետևանքն է, այդ գործընթացն անվանում են ալիքների ինտերֆերենց։