Երկրորդ օրենք
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ / From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ օրենք (իվրիտ՝ דְּבָרִים, Դըվաղիմ (Դըվառիմ), «Խոսքեր». լատիներեն՝ Deuteronomium; հին հունարեն՝ Δευτερονόμιον), Հնգամատյանի, Հին Կտակարանի և ամբողջ Աստվածաշունչ մատյանի հինգերորդ գիրքը։ Եբրայական աղբյուրներում այս գիրքը կոչվում է նաև «Միշներ Տորա» (բառացիորեն կրկնվող օրենք), քանի որ իր բովանդակությամբ երկրորդում է Հին Կտակարանի նախորդ օրենքի գրքերի նորմերը։ Գիրքը գրված է առաջին դեմքից, դա Մովսեսի խոսքն է՝ ուղղված իսրաելցիցերին, որոնք պատրաստվում են Հորդանան գետի անցմանը և Քանաանի նվաճմանը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկրորդ օրենք բիբլիական եբրայերեն՝ דְּבָרִים | |
---|---|
Տեսակ | Աստվածաշնչի գիրք և կրոնական գիրք |
Ժանր | կրոնական գիրք |
Կազմված է | Երկրորդ օրենք 1, Երկրորդ օրենք 2, Երկրորդ օրենք 3, Երկրորդ օրենք 4, Երկրորդ օրենք 5, Երկրորդ օրենք 6, Երկրորդ օրենք 7, Երկրորդ օրենք 8, Երկրորդ օրենք 9, Երկրորդ օրենք 10, Երկրորդ օրենք 11, Երկրորդ օրենք 12, Երկրորդ օրենք 13, Երկրորդ օրենք 14, Երկրորդ օրենք 15, Երկրորդ օրենք 16, Երկրորդ օրենք 17, Երկրորդ օրենք 18, Երկրորդ օրենք 19, Երկրորդ օրենք 20, Երկրորդ օրենք 21, Երկրորդ օրենք 22, Երկրորդ օրենք 23, Երկրորդ օրենք 24, Երկրորդ օրենք 25, Երկրորդ օրենք 26, Երկրորդ օրենք 27, Երկրորդ օրենք 28, Երկրորդ օրենք 29, Երկրորդ օրենք 30, Երկրորդ օրենք 31, Երկրորդ օրենք 32, Երկրորդ օրենք 33 և Երկրորդ օրենք 34 |
Մասն է | Տորա, Հրեական աստվածաշունչ, Հին Կտակարան, Կաթոլիկ Հին Կտակարան, Սեպտուագինտա, Հեքսատոյք և Հնգամատյան |
Բնօրինակ լեզու | հին եբրայերեն |
Շարք | Տորա |
Նախորդ | Թվեր |
Հաջորդ | Հեսու |
Book of Deuteronomy Վիքիպահեստում |
Երկրորդ օրենքն իր մեջ բովանդակում է երեք տարր՝ պատմական, օրենսդրական և խրատական։ Նպատակ ունի արմատավորել հրեաների գիտակցության մեջ մի շարք և կրոնա-բարոյական սկզբունքներ, որոնք պետք է կազմեն Իսրայելի պետական և հասարակական կարգի հիմքը։ Պատմական տարրն այս գրքում օժանդակ դեր է խաղում, Մովսեսի բոլոր հղումները պատմությանը հետապնդում են բացառապես ուսուցողական նպատակ։