![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/World_map_of_countries_by_literacy_rate.svg/langhy-640px-World_map_of_countries_by_literacy_rate.svg.png&w=640&q=50)
Երկրների ցանկ ըստ գրագիտության մակարդակի
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Սա երկրների ցանկն է՝ ըստ գրագիտության մակարդակի։ Տվյալները հիմնականում վերցված են Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Վիճակագրության ինստիտուտի 2015 թվականի գնահատականներից, որը հիմնված է 15 տարեկանից բարձր այն անձանց վրա, որոնք կարողանում են գրել և կարդալ։ Այլ աղբյուրների դեպքում կան համապատասխան նշումներ։ Տվյալները հիմնականում ստացվել են վերջին տասը տարվա ընթացքում արված հարցումների հիման վրա[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/World_map_of_countries_by_literacy_rate.svg/640px-World_map_of_countries_by_literacy_rate.svg.png)
15 տարեկանից բարձ գրագիտության համաշխարհային մակարդակը 86.3% է։ Գրագետ է տղամարդկանց 90.0%, իսկ կանանց՝ 82.7%-ը։ Զարգացած երկրներում գրագիտության միջին մակարդակը 99.2% (2013) է, Օվկիանիայում՝ 71.3%, Հարավային և Արևմտյան Ասիայում՝ 70.2% (2015) իսկ Ենթասահարայում՝ 64.0% (2015)[2]: Գրագետ բնակչության երկու երրորդը կանայք են[3]։