Երկրի հիմն, տոնական երգ կամ երաժշտական կոմպոզիցիա, որը գովաբանում, փառաբանում կամ վեհացնում է Երկիր մոլորակը և նրա բնակիչներին, այդ թվում՝ ֆլորային և ֆաունային։

Thumb
The Blue Marble, Երկիր մոլորակի տեսքը Ապոլոն 17-ից

Պատմություն

ՄԱԿ-ի 26-ամյակի կապակցությամբ և նրա Գլխավոր քարտուղարի խնդրանքով 1971 թվականի հոկտեմբերի 24-ին կատարվում է հիմնը, որի երաժշտությունը գրել է Պաբլո Կասալսը, իսկ տեքստը՝ Ուիսթեն Հյու Օդենը[1]։ ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ու Տանը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում այս հիմնը կդառնա ՄԱԿ-ի դե ֆակտո հիմնը, սակայն դա տեղի չունեցավ։

Պաշտոնական հիմնի ստեղծման կոչը արվել է 2014 թվականին հունվարին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕՀնդկաստանի մշտական պատվիրակության կողմից[2]։

Մենք գտնում ենք, որ Երկրի հիմնի գաղափարը ստեղծագործ և ոգեշնչող գաղափար է, որը կնպաստի աշխարհի միավորմանը[3]։

Երգեր Երկրի մասին

Երկրի պաշտոնական հիմնը մինչ այսօր չի գրվել։ Մոլորակի մասին մի շարք երգեր կան, որոնք արտացոլում են մարդկության աճող մոլորակային գիտակցությունը, որոնք կարելի է Երկրի հիմն կամ որպես հիմնի թեկնածուներ համարել։ Դրանց թվում են՝

  • «Աշխարհի հիմն»[4]
  • «Երկրի հիմն» The Turtles անսամբլ,
  • «Մայր երկիր(Բնության հիմն)» Նիլ Յանգ,
  • «Երկրի երգ» Մայքլ Ջեքսոն,
  • «Երկրի ժամի երգ» Էնդրյու Հուանգ,
  • «Երկրի հիմն» Աբհայա Կումարա[5][6],
  • «Երկրի օրվա հիմն» Ուիլյամ Ուոլասի տեքստի հիման վրա, որում օգտագործվում է Լյուդվիգ վան Բեթհովենի «Ode to Joy»-ի երաժշտությունը[7][8][9]։

Կարծիքներ

Վեդաները՝ գիտության և իմաստության առաջին ունիվերսալ գրքերը, ասում է՝ «Բհումի Մատա Պուտրոահամ», որը նշանակում է «Երկիրը մայրն է, իսկ ես նրա որդին եմ»։ Սա հին հնդկական փիլիսոփայության էությունն է։ Մայր բնությանը պաշտպանելու և հարգելու ամբողջ ջանքերը դա ինքդ քեզ և հետագա սերնդին պաշտպանելու փորձ է։ Այդ ուղղությամբ Երկրի հիմնը հիանալի ջանք է։
- Կաիլաշ Սատյարթի
Համաշխարհային գիտակցությունը, անշուշտ, սկսել է ի հայտ գալ։ Այս նոր ծագող գիտակցությանը միանալու և նրան ձև և ֆոկուս փոխանցելու համար, մեզ պետք է ընդհանուր լեզու և նշաններ գտնել։ Ժամանակի ընթացքում, երկրի քաղաքացիների նոր սերունդը կմիավորվի իրենց շուրջ՝ հասկանալով իր պարտքը և իր տուրքը փոխանցի երկրին, որը աջակցում է մեզ բոլորիս։ Այդ դեպքում որն է ամենալավ խորհրդանիշը, եթե ոչ մեր մորոլակը, և որն է ամենաունիվերսալ լեզուն, եթե ոչ երաժշտությունը։ Երկրի հիմնը, որը կիսում և երգում են երկրի բոլոր ազգերը։
- Շաշի Թարուր

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.