![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/Damages_in_Moulay_Brahim_03.jpg/640px-Damages_in_Moulay_Brahim_03.jpg&w=640&q=50)
Երկրաշարժ Մարոկկոյում (2023)
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաշարժ Մարոկկոյում, 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Մարոկկոյի Մարաքեշ-Սաֆի շրջանում։ էպիկենտրոնը եղել է Մարաքեշ քաղաքից 71,8 կմ հարավ-արևմուտք, Ատլասի լեռներում գտնվող Ուկայմեդեն լեռնադահուկային հանգստավայրի մոտ[4]։ Հաղորդվել է առնվազն 2012 մահվան և առնվազն 2059 վիրավորի մասին[5], առնվազն 1404 մարդ ծանր վնասվածքներ է ստացել[5][6]։ Երկրաշարժը մեծ ավերածություններ է առաջացրել. նաև Մարաքեշի պատմական տեսարժան վայրերում։ Երկրաշարժը զգացվել է նաև Իսպանիայում, Պորտուգալիայում, Ալժիրում և այլ երկրներում[7][8]։
Արագ փաստեր Երկրաշարժ Մարոկկոյում, Տեսակ ...
Երկրաշարժ Մարոկկոյում | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | ![]() |
Տեղանք | Marrakesh-Safi? |
Տարեթիվ | սեպտեմբերի 8, 2023[1] |
Կրկնական ցնցումներ | 27 |
Զոհվածներ | 2946 մարդ[2] |
Վիրավորներ | 5674[3] |
![]() |
Փակել