From Wikipedia, the free encyclopedia
Երկրաբուսաբանական քարտեզներ, արտահայտում են որոշակի բուսական համակեցությունների տեղաբաշխումը։
Ուշադրություն։ Այս հոդվածը «փակ» է, այսինքն այս հոդվածից (գրեթե) ոչ մի հոդվածի հղում չի կատարվում։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնց հետ առնչություն ունի այս հոդվածը և տեղադրել այս հոդվածում հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Օգտագործվում են տարածքի բնական կամ տնտեսական շրջանացման, նոր տարածքների յուրացման, գյուղատնտեսական և անտառտնտական գործնական հարցերի լուծման, ճանապարհաշինության, բնապահպանական և բժշկաառողջարարական միջոցառումների ժամանակ և այլն։ Տարբերում են համապարփակ երկրաբուսաբանական քարտեզներ, որոնք արտահայտում են համաշխարհագրական օրինաչափություններ, և հատուկ երկրաբուսաբանական քարտեզներ՝ ստեղծված գործնական նպատակներով (կերային, անտառային, ճահճային, ցուցանշումային և այլն)։ երկրաբուսաբանական քարտեզներ լինում են խոշորամասշտաբ (մինչև 1։ 200000), միջին մասշտաբի (1։ 300000 – 1:1 000000) և փոքրամասշտաբ (1։ 1500000 և փոքր)։
Գյուղատնտեսական նպատակներով լայնորեն կիրառվում են կերային (խոտհարքային) քարտեզները, որոնք բնութագրում են կերահանդակների տնտեսական արդյունավետությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.