From Wikipedia, the free encyclopedia
Երկգույն մացառախոզ (լատին․՝ Coendou bicolor), ամերիկյան մացառախոզերի ընտանիքին պատկանող կաթնասուն[1]։ Դասակարգված է որպես քիչ մտահոգող տեսակ։
Երկգույն մացառախոզ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Coendou bicolor Tschudi, 1844 |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Երկգույն մացառախոզերը կամ երկգույն վայրենակերպերը տարածված են միայն Հարավային Ամերիկա մայրցամաքում։ Ապրում են Բոլիվիայում, Պերուում, ինչպես նաև Կոլումբիայի հյուսիսային և հարավարևմտյան հատվածներում։
Բոլիվիայի տարածքում երկգույն մացառախոզերը հայտնաբերվել են ծովի մակարդակից մինչև 2500 մետր բարձրության վրա։ Տարածված են բացառապես անտառային տարածքներում։
Երկգույն մացառախոզի մարմնի երկարությունը կազմում է 40-54,3 սմ, իսկ քաշը՝ 3-5 կգ։ Քիթը և շուրթերը տեսանելի են՝ կոճղեզային։ Աչքերը փոքր են և ունեն սև գունավորում։ Ականջները համեմատաբար ավելի փոքր են՝ մաշկով և փշերով ծածկված։
Կրծողների կարգի այս ներկայացուցիչը հիմնականում վարում է գիշերային կենսակերպ։ Չափահաս զույգերը կարող են միասին ապրել ծառերի փորվածքներում։ Շարժվում են դանդաղ, սակայն ծառը բարձրանում են բավականին արագ։ Սնվում են տերևներով, զանազան մրգերով, սերմերով և կեղևով։ Դանդաղ շարժվելու հետ մեկտեղ երկգույն մացառախոզը կարող է երկար ժամանակ միևնույն դիրքում մնալ անշարժ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.