From Wikipedia, the free encyclopedia
«Ամենաերկար ճանապարհորդությունը» (անգլ.՝ The Longest Ride), 2015 թվականի դրամա, նկարահանված Ջորջ Թիլման-կրտսերի կողմից։ Ֆիլմը հանդիսանում է Նիկոլաս Սփարքսի համանուն վեպի էկրանավորումն է, թվով տասերոդը գրողի բոլոր էկրանավորվածստեղծագործությունների մեջ։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 16-ին։
Երկարատև ճանապարհորդություն անգլ.՝ The Longest Ride | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], դրամա, վեպի էկրանավորում և նեովեսթեռն |
Հիմք | Երկարատև ճանապարհորդություն |
Թվական | 2015 և ապրիլի 30, 2015[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջորջ Թիլման կրտսեր |
Սցենարի հեղինակ | Քրեյգ Բոլոթին |
Դերակատարներ | Ջեք Հյուսթոն[5][6][2][…], Բրիտ Ռոբերտսոն[5][6][2][…], Լոլիտա Դավիդովիչ[5][6], Ալան Ալդա[5][6][2][…], Ունա Չապլին[5][6], Սքոթ Իսթվուդ[5][6][2][…], Մելիսա Բենոիսթ[5][6], Գլորիա Ռուբեն[5], Մայքլ Լոուրի[5], Փիթեր Յուրասիկ[5] և Բարրի Ռեթքլիֆ[5] |
Օպերատոր | Դևիդ Թաթերսոլ |
Երաժշտություն | Մարկ Այշեմ |
Մոնտաժ | Ջեյսոն Բոլենթայն |
Պատմվածքի վայր | Հյուսիսային Կարոլինա |
Նկարահանման վայր | Հյուսիսային Կարոլինա |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 139 րոպե |
Բյուջե | 34 000 000 $ |
Շահույթ | 62 944 815 $ |
Պաշտոնական կայքէջ |
Լյուկ Քոլինզը(Սքոթ Իսթվուդ) ձիավոր և պրոֆեսիոնալ ռոդեոյի մասնակից է, որը մի անգամ ստացել է լուրջ վնասվածքներ։ Որպեսզի փրկի իրենց ընտանեկան ռանչոն վաճառքից, մեկամյա ընդմիջումից հետո նա վերադառնում է մրցումներին, որտեղ նա հանդիպում է Սոֆիա Դանկոյին (Բրիտ Ռոբերտսոն)։ Հանկարծակի նրանց միջև ծնվում են հարաբերություններ։ Մի անձրևոտ երեկոյին Լյուկն ու Սոֆիան գնում էին ճանապարհով, երբ հանկարծ տեսան որ տեղի է ունեցել ավտովթար և ուր որ է մեքենան կպայթի։ Նրանք փրկում են ղեկին նստած ծերուկին և տանում հիվանդանոց։ Դրանից հետո Սոֆիան հոգ է տանում ծերուկի՝ Այրո Լեվինսոնի մասին։ Լյուկը ստանում է թեթև վնասվածք ցլից գետնին ընկելուց, բայց նրա հին վնասվածքի հետևանքով նա հազիվ է դուրս պրծնում են մահվան ճիրաններից։ Բայց նա գնում է մյուս համաշխարհային մրցումներին, մինչդեռ Սոֆիան նրան ամենինչ անում է, որպեսզի հետ պահի նրան այդ քայլից։ Լյուկը դառնում է չեմպիոն, այնուհետև Սոֆիայի հանդեպ տածած սիրուց թողնում է ամեն բան և վերադառնում նրա մոտ։
Դերասան | Դեր |
---|---|
Սքոթ Իսթվուդ | Լյուկ Քոլինզ |
Բրիտ Ռոբերտսոն | Սոֆիա Դանկո |
Ալան Ալդա | Այրո Լեվինսոն |
Ունա Չապլին | Ռուֆ Լեվինսոն |
Ջեք Հյուսթոն | երիտասարդ տարիքում | Այրո Լեվինսոն
Մելիսսա Բենոիստ | Մարսիա |
Լոլիտա Դավիդովիչ | Քեյթ Քոլինզ |
Metacritic-ում այն հավաքել է 100-ից 33 բալ 30 գնահատումներով[7]։ Rotten Tomatoes-ում նրա ռեյտինգը կազմել է 4.3 10-ից 103 գնահատումներով[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.