![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Freightliner_66549_gives_way_to_a_FGW_HST.jpg/640px-Freightliner_66549_gives_way_to_a_FGW_HST.jpg&w=640&q=50)
Երկաթուղային ազդանշանում
From Wikipedia, the free encyclopedia
Երկաթուղային ազդանշանում, գնացքների շարժման, մանևրային աշխատանքների անվտանգությունն ապահովող հրամանների ու ցուցումների հաղորդման տեսանելի և ձայնային ազդանշանների համակարգ։ Տեսանելի ազդանշանները լինում են՝
- Մշտական (լուսազդանիշներ, սեմաֆորներ, մանևրային վահաններ և նախազգուշական սկավառակներ)
- Փոխադրովի (վահաններ, դրոշակներ, ձողալապտերներ և ճայթռուկներ)
- Ձեռքի և գնացքի (դրոշակներ, սկավառակներ, լապտերներ)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Freightliner_66549_gives_way_to_a_FGW_HST.jpg/640px-Freightliner_66549_gives_way_to_a_FGW_HST.jpg)
Ազդանշանային հիմնական գույներն են՝
- Կարմիր՝ շարժման արգելում
- Դեղին՝ արագության նվազում
- Կանաչ՝ շարժման թույլատրում
Կիրառվում են նաև կապույտ, լուսնա-սպիտակ, թափանցիկ-սպիտակ, կաթնասպիտակ ազդանշանային լույսեր։ Ըստ կիրառման ժամանակի, կան օրական, ցերեկային և գիշերային տեսանելի ազդանշաններ։ Ձայնային ազդանշանները տրվում են լոկոմոտիվային և ձեռքի սուլիչներով, կայարանային զանգերով և ճայթռուկներով։