Երկաթե մոլորակ
From Wikipedia, the free encyclopedia
Երկաթե մոլորակ (անգլ.՝ Iron Planet) մոլորակի տեսակ, որը հիմնականում բաղկացած է երկաթով հարուստ միջուկից, և քիչ մոլորակային թիկնոցից կամ էլ առանց որևէ մոլորակային թիկնոցի։ Արեգակնային համակարգում Մերկուրին այս տեսակի ամենամեծ երկնային մարմինն է (քանի որ երկրային մյուս մոլորակները սիլիկատային մոլորակներ են), բայց հնարավոր է, որ Արեգակնային համակարգից դուրս գոյություն ունենան երկաթով հարուստ ավելի մեծ մոլորակներ։
Երկաթը զանգվածով տիեզերքի վեցերորդ ամենատարածված տարրն է ջրածնից, հելիումից, թթվածնից, ածխածնից և նեոնից հետո։