![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/White-Rabbit-making-elixir-of-immortality.jpg/640px-White-Rabbit-making-elixir-of-immortality.jpg&w=640&q=50)
Երիտասարդության թրմախառնուրդ
From Wikipedia, the free encyclopedia
Երիտասարդության թրմախառնուրդ, դիցաբանության և ֆանտաստիկայի մեջ հաճախ օգտագործվող հասկացություն։ Այն միջոց է, որը մարդուն ազատում է ծերացման բոլոր բացասական հետևանքներից և մարդու համակարգերի (նյարդային, իմունային, սեռական և այլն) մեծամասնության դեգրադացիայի հետ կապված տարիքային այլ փոփոխություններից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/White-Rabbit-making-elixir-of-immortality.jpg/640px-White-Rabbit-making-elixir-of-immortality.jpg)
Հանդիսանում է անմահության էլիքսիրի ազգակիցը։ Անմահության թրմախառնուրդն առասպելական նյութ է, որն ունի մարդու օրգանիզմը երիտասարդացնելու և նրա կյանքը մինչև անվերջություն երկարացնելու հատկություն։ Անմահության էլիքսիրը շատ ժողովուրդների լեգենդներում և ավանդություններում հիշատակվում է որպես աստվածների յուրօրինակ «սնունդ»։ Հին Հունաստանի աստվածները ճաշակել են ամրոս, Հին Հնդկաստանի աստվածները՝ ամրիտու, իրանական աստվածները՝ հաոմի, Հին Եգիպտոսի աստվածները խմել են անմահության ջուր։