From Wikipedia, the free encyclopedia
Երեք մշակույթների հրապարակ (իսպ.՝ Plaza de las Tres Culturas), Մեխիկոյի Տլատելոլկո շրջանի գլխավոր հրապարակը։ «Երեք մշակույթներ» անվանումը կապված է Մեքսիկայի պատմական երեք ժամանակաշրջանների հետ՝ նախակոլումբյան, իսպանական գաղութացման և անկախ "mestizo"։ Հրապարակը նախագծել է մեքսիկացի քաղաքային ճարտարապետ Մարիո Պանին։ Հրապարակի շինարարությունն ավարտվել է 1966 թվականին[1][2]։
Հրապարակում են գտնվում ացտեկների տաճարի ավերակները, կողքին՝ Սանտիագո դե Տլատելոլկոյի կաթոլիկ եկեղեցին[3] (կառուցվել է 1604-1610 թվականներին Խուան դե Տորկեմադայի կողմից[4][5]) և զանգվածային բնակարանային համալիրը, որը կառուցվել է 1964 թվականին։
Հրապարակի հարավային անկյունում է գտնվում Արտաքին գործերի քարտուղարության նախկին գլխավոր շենքը, որը 2007 թվականի հոկտեմբերից վերածվել է թանգարանի և կրում է "Memorial 68" անվանումը[6][5][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.