Երեք գյուղ (Մալթա)
From Wikipedia, the free encyclopedia
Երեք գյուղ (մալթերեն՝ Tlett Villaġġi), Ատտարդ, Բալցան, Լիյա գյուղերից բաղկացած համայնք Մալթայի Հանրապետությունում՝ միջերկրածովյան Մալթա կղզու կենտրոնական շրջանում[1]։ Համայնքը ձևավորող երեք գյուղերը այնքան մոտ են գտնվում միմյանց, որ երբեմն փողոցի մի կողմը դրանցից մեկինն է, հակառակ կողմը՝ մյուսինը։ Այդ երեք գյուղերը մեկմեկու նմանվում են նաև չափսով, հատակագծով, տարիքով[2][3][4]։ Սուրբ Հովհաննեսի ուխտի (օրդենի) իշխանության ժամանակաշրջանում երեք գյուղերը համբավվել են որպես քաղաքամերձ գյուղական գրավիչ, հարմարավետ կեցավայր, որտեղ ունևորներն իրենց համար մեծ պալատներ ու որսորդական տնակներ են կառուցել (ինչ-որ առումով դրանք ծառայել են նաև որպես ազնվականության, բարեկեցության խորհրդանիշ, մալթայական հասարակության մնացած մասի նկատմամբ գերազանցության նշան)[5]։ 1993-ից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Ատտարդի ու Լիյայի բնակչության թվաքանակն աճել է, այնինչ Բալցանինը, ընդհակառակը, նվազել է, փոխարենն ավելացել է նրա բնակիչների միջին տարիքը[6]։
- Ատտարդ
- Բալցան
- Լիյա