![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/65/Portrait_of_Camille_Roulin_1888_Vincent_van_Gogh.jpg/640px-Portrait_of_Camille_Roulin_1888_Vincent_van_Gogh.jpg&w=640&q=50)
Երեխաների պատկերներ (նկար, Վան Գոգ)
From Wikipedia, the free encyclopedia
«Երեխաների պատկերներ» (անգլ.՝ Paintings of Children), թեմա, որն առանձնակի հաճույք է պատճառել Վինսենթ վան Գոգին։ Նա մեկ անգամ ասել է, որ դա միակ բանն է, որ «հուզում է ինձ մինչև հոգուս խորքը և ստիպում զգալ անսահմանությունն ավելի, քան որևէ այլ բան»։ Երեխաներ պատկերելով նկարիչը պատկերել է վերածնունդն ու անսահմանությունը։ Իր գործունեության ընթացքում Վան Գոգը երեխաների շատ նկարներ չի ստեղծել, սակայն որոնք ավարտել է, հարազատ են դարձել նրան։ Որպես նկարիչ իր գործունեության տաս տարվա ընթացքում՝ 1881 - 1890 թվականներին, նրա աշխատանքը փոփոխվել ու հարստացել է, հատկապես գույնն ու տեխնիկան` խորհրդանշորեն կամ հուզականորեն օգտագործելու առումով։
![]() | |
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
ժանր | դիմանկար |
գտնվում է | Վան Գոգի թանգարան |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նրա սկզբնական աշխատանքները հողագույն էին ու միապաղաղ։ Փարիզում անցկացրած վերափոխիչ ժամանակաշրջանից հետո Վան Գոգն իր ամենաբեղուն ժամանակահատվածներն սկսել է հարավային Ֆրանսիայի Առլ քաղաքում ու շարունակել այն Օվեր սյուր Ուազում։ Այս ընթացքում նրա ստեղծագործությունները դարձել են ավելի գունագեղ ու ավելի ցայտունորեն են արտահայտել իմպրեսիոնիզմից ու ճապոնիզմից կրած ազդեցությունները։ Ոգեշնչվել է նաև Ֆրանսուա Միլլեի աշխատանքներից։
Վան Գոգին հաճույք է պատճառել դիմանկարներ անելը, եթե մոդելներ է ունեցել։ Երեխաների՝ նրա նկարների վրա հավանական մեծ ազդեցություն ունեցել է Ժոզեֆ Ռուլինի հետ ընկերությունը և վերջինիս ընտանիքում արված բազմաթիվ նկարները։