From Wikipedia, the free encyclopedia
Երեխաների համաշխարհային օրը[4] (անգլ.՝ Universal Children's Day, իսպ.՝ Día Universal del Niño , ֆր.՝ Journée mondiale de l'enfance) նշվում է ամեն տարվա նոյեմբերի 20-ին[5]։ 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ և 1956 թվականից նշել այս օրը։ Օրվա նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։
Երեխաների համաշխարհային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ենթադաս | տոն |
Ամսաթիվ | Նոյեմբերի 20[1] |
սկսած | 1955[2] |
Հաստատված | դեկտեմբերի 14, 1954[3] |
Ի հիշատակ | երեխա[1] |
Կայք | un.org/es/observances/world-childrens-day(իսպ.) և un.org/en/observances/world-childrens-day(անգլ.) |
Գլխավոր ասամբլեան առաջարկեց այս օրը նշել այն տեսքով և այն օրը, երբ նպատակահարմար է գտնում տվյալ պետությունը։
Գլխավոր ասամբլեան իր բանաձևում նշում էր, որ Երեխաների համաշխարհային օրվա ընդունումը միայն և միայն կամրապնդի ազգերի միջև համագործակցությունն ու համերաշխությունը։
Իր գլխավոր փաստաթղթերում ասվում է, որ ՄԱԿ-ը Երեխաների պաշտպանության օրը նոյեմբերի 20֊ն է նշում։ 1959 թվականի հենց այդ օրը ընդունվել է «Երեխաների իրավունքների հռչակագիրը», իսկ 1989 թվականին` «Երեխաների իրավունքների կոնվենցիան»[6]։
Երեխաների համաշխարհային օրը տարբեր կազմակերպություններ և ընկերություններ կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ։ Այսպես, Օրինակ McDonald’s ընկերությունը իր այդ օրվա ամբողջ հասույթը փոխանցում է մանկական ֆոնդերին, մանկատներին և հիվանդանոցներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.